ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված կրիպտոարժույթի մայնինգի սարքավորումներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում հսկողության են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած՝ Իրանի քաղաքացի Մ.Ա-ի կողմից շահագործվող ավտոբուսը: Ինչպես տեղեկացնում են ՊԵկ լրատվական ծառայությունից, ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, արդյունքում անհրաժեշտություն է առաջացել տրանսպորտային միջոցը կնքել և տեղափոխել Երևան՝ ժամանակավոր պահպանման պահեստ՝ մանրակրկիտ մաքսային զննում իրականացնելու նպատակով, քանի որ կասկածներ են առաջացել, որ փոխադրամիջոցի ետնամասում կան մաքսային հսկողությունից թաքցված առարկաներ։

Այնուհետև, Մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշեն և Այրում-Ջիլիզա բաժանմունքի աշխատակիցները զննման արդյունքում ավտոբուսի ետնամասից՝ շարժիչի մոտ գտնվող բեռնախցիկում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված՝ կրիպտոարժույթի մայնինգի համար նախատեսված 13 սարքավորում։

Փաստի առթիվ ՀՀ Մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը։