ԱԱԾ-ն արձագանքում է Դավիթ Սանասարյանի կոչին

Լուրեր

23.07.2026 | 23:28
Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
23.07.2026 | 23:09
27 հայ զինծառայող ավարտել է բրիտանական հրահանգիչների պատրաստման դասընթացը
23.07.2026 | 22:53
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 22:44
Լատվիայում հավանություն են տվել Ռուսաստանից գրքերի և խաղալիքների ներմուծման արգելքին
23.07.2026 | 22:15
Վահագն Խաչատուրյանը ստորագրեց փաստացի բնակության պահանջով ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը
23.07.2026 | 22:02
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող F-35-եր ստանալ, քանի դեռ պահպանում է ռուսական C-400-ները
23.07.2026 | 21:59
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» պարտվեց «Դեբրեցենին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 21:51
Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ-ում պարգևատրման գումար կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի աշխատողների միջև
23.07.2026 | 21:40
Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքար է․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 10,000 մարդ է տարհանվել
23.07.2026 | 21:27
Փոշու պարունակությունը Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատերազմ է հայտարարել ՀՀ-ին, որը տանկերով չէ․ բայց այն վիրավոր գազան է՝ պետք է զգույշ լինել․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:52
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Կլուժի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:48
Հրաժարականի լուրեր և ջնջված հրապարակումներ․ ի՞նչ է կատարվում վարչապետի աշխատակազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:39
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.07.2026 | 20:25
Սաուդյան Արաբիայում միջուկային էներգետիկան զարգացնելու՝ ԱՄՆ-ի մտադրությունը մտահոգություններ է առաջացրել
Բոլորը

Փետրվարի 28-ին կայացած Կառավարության նիստից հետո ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, խոսելով ՊՎԾ կալանավորված աշխատակիցների մասին, կոչով դիմեց ԱԱԾ-ին՝ ասելով. «ԱԱԾ-ի իմ գործընկերներին արդեն կոչ եմ արել, մեկ անգամ ևս կոչ եմ անում, որ նախաքննական փուլում պահեն գաղտնիությունը։ Որևիցե «մուտիլովկայով» հայտնի մարդկանց ձեռքում նման ինֆորմացիա չպետք է հայտնվի։

Մեր լրատվական ծառայությունը չի կարող ԱԱԾ լրատվականի դերը կատարել։ Եթե գործ կա, ԱԱԾ-ն պետք է տեղեկացնի»։

Factor.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ԱԱԾ՝ պարզելու, թե ով է եղել տեղեկատվական արտահոսքի հեղինակը, արդյո՞ք ԱԱԾ-ն պատրաստվում է, հետևելով այս կոչին, իրականացնել ծառայողական քննություն։ ԱԱԾ-ից ստացել ենք հետևյալ պատասխանը. «ՀՀ ԱԱԾ-ում տեղեկատվական արտահոսք տեղի չի ունեցել, հետևաբար՝ ծառայողական քննություն անցկացնելու կամ այլ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը բացակայում է»։

ԱԱԾ-ից հետաքրքրվել էինք նաև, թե գիտե՞ն՝ ում նկատի ուներ Դավիթ Սանասարյանը՝ «մուտիլովկայով» հայտնի մարդիկ ասելով:

«Թե ի՞նչ և ո՞ւմ նկատի ուներ ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, ապա այդ կապակցությամբ անհրաժեշտ է դիմել իրեն»,- ասված է պատասխանում։

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին մամուլը գրեց, որ ՊՎԾ չորս աշխատակիցներ ձերբակալվել են, ավելի ուշ ԱԱԾ-ն հայտարարեց, որ ոչ թե չորս, այլ ՊՎԾ երկու աշխատակից և նրանց հետ փոխկապակցված ընկերության ներկայացուցիչ է կալանավորվել: ՊՎԾ աշխատակիցները մեղադրվում են ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորությունների չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետևանքներ), ինչպես նաև 325-րդ հոդվածի 2-րդ մասի (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով:

Լիլիթ Շաբոյան