Եթե որևէ մեկը պետք է անհանգստանար ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունից, դա օրվա իշխանությունն է. Պարույր Հայրիկյան

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը, ըստ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի, որևէ նորություն չի պարունակում, իսկ նման հայտարարությունների վերաբերյալ գնահատականներ հնչեցնելուց առաջ նախ պետք է այն համեմատել մեր որդեգրած արտաքին քաղաքականության ռազմավարության հետ, իսկ Հայաստանը չի ունեցել և չունի նման ռազմավարություն։

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Հայրիկյանը նաև ասաց՝ հեղափոխությունից հետո ինքը հույս ուներ, որ նոր իշխանությունը կվերանայի ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ ունեցած փաստաթղթերը, ինչը, սակայն, տեղի չունեցավ։ «Հայաստանն անկախությունից հետո անտարբերություն է դրսևորել ՀՀ-ի անկախությունը ոչնչացրած փաստաթղթերի նկատմամբ»,- ասաց նա։

Ըստ Հայրիկյանի՝ եթե կա մեկը, որը Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից պետք է անհանգստանար, դա պետք է լիներ իշխանությունը։

«Եթե որևէ մեկն այդ հայտարարությամբ պետք է անհանգստանար, դա միայն օրվա իշխանությունն է, մյուսները դա պետք է համարեին բնականոն: Մինչդեռ հակառակն է տեղի ունեցել. բոլորն անհանգիստ են, հանգիստ են իշխանությունները»,- նշեց Պարույր Հայրիկյանը։

ԱԻՄ առաջնորդը նաև հիշեցրեց՝ Մինսկի խմբի համանախագահները նշել էին, որ չպետք է պահանջել բանակցությունների ձևաչափի փոփոխություն՝ առանց մյուս կողմի համաձայնության, իսկ հայկական կողմն այսօր խոսում է բանակցություններին արցախյան կողմի մասնակցության մասին։

«Այս դրույթն ուղղված է այն բանին, որ Նիկոլ Փաշինյանն ինքնուրույն այդպիսի որոշում չպետք է ընդունի, և պետք է համաձայնեցնի Ադրբեջանի հետ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Արցախը բանակցային կողմ դարձնելուն, ըստ Պարույր Հայրիկյանի, եթե հեղափոխությունից հետո իշխանությունները հայտարարեին, որ իրենք չեն մասնակցում Արցախի վերաբերյալ որևէ բանակցության, քանի դեռ Արցախը Հայաստանի մաս չէ, որի հետևանքով ԼՂ հակամարտությունը կընկալվեր որպես հայ-ադրբեջանական, այդ ժամանակ պատկերն այլ կլիներ. «Իսկ հայտարարել, թե Ալիևը կիրթ մարդու տպավորություն թողեց, դա նշանակում է՝ դու քո նախնական հեղափոխական դիրքորոշումից նահանջել ես և պետք է պարտվես»։

 

Աղավնի Սուքիասյան