Դավիթ Սանասարյանը դատարան չներկայացավ. նիստը հետաձգվեց

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում կայացավ «Հայաստանի կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ:

Այսօրվա նիստին որպես վկա դատարան էին հրավիրվել ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը և մեկ այլ գործով մեղադրյալ Գևորգ Մելքոնյանը։ Վերջիններս դատական նիստին չէին ներկայացել։ Ծանուցման վերաբերյալ հավաստում կար միայն Դավիթ Սանասարյանի վերաբերյալ:

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, հիշեցնենք, խորհրդարանական ընտրություններից հետո ընտանիքի հետ հեռացել է Հայաստանից, ըստ մամուլի՝ նա Կանադա է մեկնել՝ մշտական բնակության: Դատարանը որոշեց մինչև հաջորդ դատական նիստը Արմեն Մարտիրոսյանի՝ երկրում չգտնվելու վերաբերյալ տեղեկությունը հաստատելու համար գրություն ուղարկել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանը: Դատարանը պաշտոնական գրություն կուղարկի նաև Դավիթ Սանասարյանին, ինչպես նաև բերման կենթարկի Գևորգ Մելքոնյանին:

Հիշեցնենք, որ 2016 թվականի Սարի թաղի դեպքերի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության անդամներ Դավիթ Սանասարյանը, Արմեն Մարտիրոսյանը, Հովսեփ Խուրշուդյանը և «Նոր Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանը կալանավորվել էին: Բոլորը՝ բացառությամբ Անդրիաս Ղուկասյանի, կասկածվում էին զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Հովսեփ Խուրշուդյանը անազատության մեջ մնաց 27 օր, Արմեն Մարտիրոսյանը՝ 21, իսկ Դավիթ Սանասարյանը՝ 22 օր: Ավելի ուշ նրանց կարգավիճակը կասկածյալից փոխվեց վկայի: Մինչև 2018 թվականի մայիսի 7-ն անազատության մեջ մնաց միայն Անդրիաս Ղուկասյանը, նրան մեղադրանք առաջադրվեց 2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։

Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 9-ին ժամը 12:00-ին:

Լիլիթ Շաբոյան