Անցած տարում Արցախում գրանցվել է մոտ 12 % տոկոս տնտեսական աճ. Մանուշ Մինասյանն ամփոփել է 2018 թ.-ի արդյունքները

Լուրեր

15.12.2025 | 17:03
Ամեն նոր ծնված երեխային՝ 500 հազար դրամ. ԱԺ հանձնաժողովում քնարկում են առաջարկվող փոփոխությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 16:54
ՌԴ ԿԲ-ն բելգիական Euroclear դեպոզիտարիայում իր ակտիվների սառեցման վնասը գնահատել է 18,17 տրիլիոն ռուբլի
15.12.2025 | 16:45
Հայտնաբերվել է 2005 թվականից հետախուզվող տղամարդը
15.12.2025 | 16:34
Էդուարդ Սպերցյանը հավակնում է լավագույն ֆուտբոլիստի կոչմանը
15.12.2025 | 16:25
Ովքեր կարող են մինչև 10,000 դրամ հետվճար ստանալ անկանխիկ առևտրից
15.12.2025 | 16:17
Զելենսկին չի բացառել ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու հնարավորությունը, եթե Կիևն անվտանգության երաշխիքներ ստանա
15.12.2025 | 16:00
Մթնոլորտային օդում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է Կենտրոնում, Արաբկիրում, Շենգավիթում և Նոր Նորքում
15.12.2025 | 15:55
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 15:51
Գերմանիայում սկսվել է Զելենսկիի-ԱՄՆ պատվիրակություն բանակցությունների երկրորդ փուլը
15.12.2025 | 15:43
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցչի հետ
15.12.2025 | 15:31
Արարատի մարզի որոշ շրջաններում 24 ժամ ջուր չի լինի
15.12.2025 | 15:23
Ստեֆեն Կարիի անհավանական նետումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 15:14
Պապոյանը՝ Բաքվից նավթ գնելու մասին//Լեհ երկրպագուների գործով ձերբակալվածներից 5-ը ռուսներ են․ ԼՈՒՐԵՐ
15.12.2025 | 15:05
Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունը. ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել  է Սիդնեյի լողափում հարձակման զոհերի ընտանիքներին
15.12.2025 | 14:56
Հանրային քրեական հետապնդում 16 անձի նկատմամբ․ նրանցից 5-ը ռուսներ են․ ՔԿ-ն` «Նոա»-«Լեգիա» ֆուտբոլային հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպի մասին
Բոլորը

2018 թվականին Արցախում գրանցվել է տնտեսական աճի բարձր ցուցանիշ՝ ավելի քան 11.9 %:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ մարտի 12-ին կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը՝ մանրամասնելով, որ 2018թ.-ի դեկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը, 2017թ.-ի դեկտեմբերի համեմատ, կազմել է 111.8 %, իսկ 2018թ. հունվար-դեկտեմբերին (աճողական), 2017թ. հունվար-դեկտեմբերի համեմատ, 112.1 %:

«Համախառն ներքին արդյունքը 2018 թ.-ին կազմել է 310.2 մլրդ դրամ` 2017թ.-ի 272.1 մլրդ դրամի փոխարեն: ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 111.9 %, ինդեքս-դեֆլյատորը` 101.9 % (2017թ. համապատասխանաբար 115.6 %-ի և 102.5 %-ի փոխարեն): 2018թ. մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 2103.3  հազ. դրամ դրամ, 4354.7 ԱՄՆ դոլար կամ 3685.3 Եվրո` 2017թ. 1855.9  հազ. դրամի կամ 3844.7 ԱՄՆ դոլարի և 3403.8 Եվրոյի դիմաց: ՀՆԱ-ի արձանագրված 11.9 % հավելաճի տեմպի 5.1 տոկոսային կետն ապահովել են  հանքագործական արդյունաբերությունն ու բացահանքերի շահագործումը, 1.6 տոկոսային կետը` պետական կառավարումը և պաշտպանությունը, պարտադիր սոցիալական սպասարկումը, 1.3 տոկոսային կետը` շինարարությունը և 1.2 տոկոսային կետը` էլեկտրականությունը, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը»,- մասնավորապես նշել է Մ. Մինասյանը:

Նրա խոսքով՝ տնտեսության մեջ արձանագրվող ցանկացած ցուցանիշ գնահատելու համար պետք է հաշվի առնել այն առանձնահատկությունները, որոնք տարիներ շարունակ ուղեկցում են մեր տնտեսությանը:

«Դրանցից կարելի է առանձնացնել ինքնուրույն դրամավարկային քաղաքականության բացակայությունը, տնտեսության կախվածությունը արտաքին աշխարհից, ինչի հիմնավորումը ապրանքների, ծառայությունների մեծաքանակ ներմուծումն է, ինչպես նաև մեր պետական ծախսերի մի զգալի մասի ոչ սեփական միջոցներով ֆինանսավորումը: Տարիներ շարունակ մեր հանրապետության տնտեսության մեջ գերակայող է եղել արդյունաբերությունը, որի մեջ բավական մեծ կշիռ է ունեցել հանքագործական և բաց հանքերի շահագործման ոլորտը: Առանց այն էլ սակավ միջոցները ուղղվում են ոչ թե տնտեսության զարգացմանը, ենթակառուցվածքների արդիականացմանը, այլ սոցիալական տարաբնույթ ծրագրերի իրականացմանը: Չնայած այն հանգամանքին, որ արդեն 25 տարի է, ինչ կառուցում ենք շուկայական տնտեսություն, սակայն այսօր շուկայական տնտեսության համապատասխան մի շարք ենթակառուցվածքներ, մասնավորապես՝ արժեթղթերի շուկա մենք չունենք, շատ թույլ է զարգացած անշարժ գույքի, ապահովագրության շուկաները, բավական մեծ է նաև ոչ շուկայական ծառայությունների տեսակարար կշիռը»,- ավելացրել է ԱՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահը:

Անդրադառնալով հարկաբյուջետային քաղաքականությանը՝ Մ. Մինասյանն ասել է, որ այդ առումով մի կողմից, իհարկե, կան միջազգային  չափանիշներ՝ հարկեր-ՀՆԱ հարաբերակցության հետ կապված, մյուս կողմից տնտեսության մեջ առկա ռիսկերը հնարավորություն չեն տալիս բարձրացնելու հարկային բեռը՝ այդ թվում վարչարարության առումով, որպեսզի գոնե այդ առավելություններով հաջողվի ներդրումներ ներգրավել տնտեսության մեջ, որն այդքան անհրաժեշտ է՝ այսօր առկա ֆինանսական իրավիճակից ելնելով: