Հայաստանում եվրոպական ծրագրեր իրականացնելն այսուհետ ավելի դյուրին կլինի․ գործարկվել է «Եվրոպական ծրագրեր» հիմնադրամը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսուհետ Հայաստանում միջազգային ծրագրերի իրականացման գործընթացն ավելի թեթև կանցնի։ Նորաստեղծ «Եվրոպական ծրագրեր» հիմնադրամն այս հարցում միջնորդի դեր կստանձնի։

«Այն նպատակ ունի աջակցել բոլոր տեսակի միջազգային ծրագրերին, հատկապես՝ եվրոպական,  որոնք նախատեսվում են իրականացվել Հայաստանում»,- նշում ՝ Եվրոպական ծրագրերի հիմնադրամի տնօրեն Ատոմ Մխիթարյանը։

Հիմնադրամը ստեղծվել է մի քանի կազմակերպությունների կողմից, որոնց թվում «Երիտասարդական ակումբներ դաշնություն», «Սոցիալական և երիտասարդական աշխատողներ» հասարակական կազմակերպությունները, «Նուռ սերվիս» և «Պանորմա» ՍՊԸ-ները։

Հոգաբարձուների խորհրդի նախագահ հիմնադրամը դեռ չունի։

Այն միտված է օժանդակել Հայաստանում իրականացվող միջազգային ծրագրերին՝ հայտի ձևակերպման փուլից մինչև ծրագրի պլանավորում։

Ատոմ Մխիթարյանի խոսքով՝ «Եվրոպական ծրագրեր» հիմնադրամը նախատեսում է հենց հայտ կազմելու փուլից աջակցություն տրամադրել ինչպես  պետական կառույցներին, այնպես էլ  հասարակական ու միջազգային կազմակերպություններին։

Հիմնադրամն ինքը կրթական ու մշակութային ծրագրեր կիրականացնի, ինչպես նաև պայմանագրով կաշխատի տարբեր կազմակերպությունների հետ։ Ստացված ֆինանսական միջոցներով էլ կաջակցի դիմող կազմակերպություններին։

«Ծրագիրը կյանքի կոչելուց հետո նախատեսում ենք հեղինակների հետ իրականացնել նաև ծրագրի մոնիթորինգը և գնահատումը։ Դրա արդյունքում՝ նոր գաղափարների գեներացում կունենանք։  Պատրաստվում ենք  աջակցել հնարավորինս շատ ծրագրերի, որպեսզի կարողանանք ապահվել Հայաստանի եվրոպական ինտեգրացիան»,- ընդգծում է Ատոմ Մխիթարյանը։

Հիմնադրամի տնօրենը հայաստանյան դաշտը Ադրբեջանի հետ է համեմատում, որտեղ վերջին տարիներին ծրագրերի իրականացման գործընթացին պետական մոտեցում է ցուցաբերվում և անգամ այս հարցով զբաղվող պետական ստորաբաժանում կա։

«Ադրբեջանում պետական մակարդակով  կոորդինացվում են բոլոր ծրագրերի հայտերը, հետո իրականացման ընթացքը։ Արդյունքում, ծրագրերի համար Ադրբեջանին հատկացվող գումարի չափը գերազանցում է Հայաստանին հատկացվող գումարի չափին»,- նշում է Ատոմ Մխիթարյանը։

Հիմնադրամում աշխատող մասնագետների ընտրությունը հիմնվելու է եվրոպական ծրագրերում ունեցած փորձի վրա։ Իսկ աշխատանքային գլխավոր ուղղությունները լինելու են մարզերում զբաղվածութունը, կրթությունը և ձեռնարկատիրությունը։ Հիմնադրամը նաև հարևան երկրներում իրականացվող ծրագրերին է աջակցելու։

Ըստ հիմնադրամի տնօրենի՝ առաջիկայում կունենան այնպիսի ծրագրեր, որոնք կիրականացվեն ոչ միայն Հայաստանում, այլ նաև ԵՄ և Արևելյան գործընկերության մի շարք երկրներում։ Դրանք կլինեն այնպիսի ծրագրեր, որոնց մեջ ընդգրկված են ոչ միայն Հայաստանի կազմակերպությունները, այլ նաև հարևան երկրների կամ ԵՄ անդամ երկրների կազմակերպությունները։

Միջազգային ծրագրերին աջակցող՝  տարածաշրջանմում առաջին հիմնադրամն այժմ գրանցման փուլում է։ Այդուհանդերձ, կազմակերպություններն արդեն դիմելու և անհրաժեշտ խորհրդատվություն ստանալու հնարավորություն ունեն։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Նելլի Մելքոնյան