Դավիթ Տոնոյանն ընդունել է Ջեյմս Ապատուրային, քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Լուրեր

28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
Բոլորը

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ մարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալ, Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային, ով Հայաստան է ժամանել մարտի 11-ից 15-ը անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթվա միջոցառումների շրջանակներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես` Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողության ծրագրով և Պլանավորման և վերանայման գործընթացի գործընկերության նպատակներով նախատեսված միջոցառումների ընթացքը, դրանց ամփոփման և գնահատման, ինպես նաև հաջորդ տարիների պլանավորման հետ կապված հարցեր: Կարևորվել է Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղության և կայունության ապահովման առաքելություններին Կոսովոյում և Աֆղանստանում` որպես միջազգային անվտանգության ապահովմանն ուղղված կարևոր ներդրում:

Ջեյմս Ապատուրայը շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի շաբաթվա միջոցառումներն անցկացնելու և դրա շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարությունում բարեվարքության թեմայով բարձրաստիճան խորհրդաժողով անցկացնելու համար:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: