Առաջարկում ենք Նիկոլ Փաշինյանին հրաժարվել, այսպես կոչված, «մադրիդյան սկզբունքներից». ՀԴԿ

Լուրեր

28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
Բոլորը

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը մերժել և մերժում է Մինսկի խմբի համանախագահների կողմից օրերս հրապարակված սկզբունքները, որոնց շուրջ պետք է շարունակվեն արցախյան հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները. ասված է Հայաստանի դեմոկրատական կուսակցության հանրապետական խորհրդի տարածած հայտարարությունում:

Որքան էլ որ լեգիտիմ և զանգվածային աջակցությամբ պաշտպանված են ՀՀ իշխանությունները, նրանք պետք է քաջ գիտակցեն, որ ընդունելով նախորդ իշխանությունների բանակցային գործընթացի փիլիսոփայությունը, համաձայնելով առաջարկվող պայմաններով «հաշտվել» Ադրբեջանի հետ, կնշանակի նույն օրն ևեթ ժողովրդի պահանջով պաշտոնանկ լինել:

Դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, առաջարկում ենք օգտագործել թավշյա հեղափոխության արդյունքում իրեն տրված հնարավորությունը և հրաժարվել այսպես կոչված «մադրիդյան սկզբունքներից», որոնց կիրառումը, առնվազն, վերից վար կկազմաքանդի Արցախի Հանրապետության երեք տասնամյակ ձևավորված անվտանգության համակարգը, և հարցականի տակ կդնի հայության գոյությունը:

Մենք պատրաստ ենք ներկայացնել այն հիմնարար սկզբունքները, որոնք համապատասխանում են միջազգային իրավունքի նորմերին և չեն հակասում Հելսինկյան հռչակագրի բովանդակությանը:

Մենք կոչ ենք անում հակամարտող կողմերին և Մինսկի խմբի համանախագահներին չխախտել միջազգային իրավունքի գլխավոր պահանջը՝ հակամարտությունները կարգավորել բացառապես խաղաղ և իրավական ճանապարհով: