ԲԴԽ նախագահը հանդիպել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

Լուրեր

11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Բոլորը

Այսօր՝ մարտի 11-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գ. Հարությունյանը և Խորհրդի անդամ Հ. Հովհաննիսյանը հանդիպում ունեցան   Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Վինչենցո Դել Մոնակոյի հետ. տեղեկացնում են ԲԴԽ-ից:

Ողջունելով դեսպանին՝ Խորհրդի նախագահը ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի կողմից արված քայլերը, դատական համակարգում համալիր բարեփոխումների հայեցակարգային մոտեցումները, արդյունավետ արդարադատության երաշխավորման ռազմավարական գերակա ուղղությունները: Նշվեց, որ Խորհուրդն այդ համակարգային փոփոխությունների կատարման ուղղությամբ բազմավեկտոր քայլեր է սկսել՝ ունենալով նաև կառավարության աջակցությունը:

Իր խոսքում Գագիկ Հարությունյանը նկատեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը դատական իշխանության անկախության երաշխավորն է, և Իտալիայի փորձը ևս կարող է օգտակար լինել հատկապես արդյունավետ արդարադատության կազմակերպման, արդարադատության ծախսատարությունը կրճատելու, դատարանների սպասարկման օպտիմալ լուծումների, դատական համակարգի բյուջետային պլանավորման բարեփոխումների առումով:

Դեսպան Ն.Գ. Վինչենցո Դել Մոնակոն շնորհակալություն հայտնեց բովանդակային հանդիպման համար և նկատեց, որ մշտապես ուշադրություն է դարձնում տարբեր երկրների դատական իշխանությունների միջև հարաբերությունների զարգացմանը: Այսօր այստեղ է նույն այդ նպատակով, քանի որ Հայաստանում իշխանությունները նոր էջ են բացում դատական իշխանության բարեփոխումների համար: Դեսպանի խոսքով՝ ապրիլին նախատեսվում է իտալացի դատավորների այցը Հայաստան, և ծրագրվում է նաև հանդիպում Բարձրագույն դատական խորհրդում:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահն իր հերթին պատրաստակամություն հայտնեց   հանդիպելու նրանց և առարկայական հարցեր քննարկելու:

Հանդիպման ավարտին, ի նշան նաև հարուստ մշակույթ ունեցող երկու երկրների միջև հետագա համագործակցության, դեսպան Վինչենցո Դել Մոնակոն Խորհրդին նվիրեց Վերածննդի դարաշրջանի խոշոր գեղանկարիչ Յակոբո Տինտորետտոյի «Բեռնիի դպրոցը և հռոմեական բարոկկոն» ժողովածուն՝ հայերեն հրատարակությամբ: