Վերծանվել և հրատարակվել է Կոմիտասի գերմանական անտիպ ժառանգությունը

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը
Կոմիտասի 150-ամյա հոբելյանի շրջանակում մարտի 16-ին, ժամը 13:00-ին, Գրականության և արվեստի թանգարանի` Կոմիտասի անվան դահլիճում տեղի կունենա Տիրան Լոքմագյոզյանի «Կոմիտաս. գերմանական երկեր» գրքի շնորհանդեսը. տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:
Հեղինակը վերծանել և հրատարակել է Կոմիտասի գերմանական անտիպ ժառանգությունը, որը պահվում է Գրականության և արվեստի թանգարանի երաժշտական արխիվում: Գիրքը լույս է տեսել երկու տարբերակով՝ հայերեն և գերմաներեն:
Շնորհանդեսին կցուցադրվեն Կոմիտասի Գերմանիայում ուսումնառության տարիներին առնչվող բնօրինակ փաստաթղթեր և լուսանկարներ, ինչպես նաև կհնչեն կոմիտասյան երգեր՝ Տիրան և Ծովինար Լոքմագյոզյանների կատարմամբ: Նվագակցող՝ դաշնակահար Հովհաննես Մանուկյան:
1896-1899 թթ. Կոմիտասը մեկնել է Բեռլին՝ եվրոպական երաժշտություն ուսանելու: Այդ տարիների ընթացքում նա գրել է երգեր, ստեղծագործություններ դաշնամուրի, լարային քառյակի և փոքր սիմֆոնիկ նվագախմբի համար, որոնք կազմեցին Կոմիտասի գերմանական ժառանգությունը:
1991 թվականին Տիրան Լոքմագյոզյանը վերծանել է այդ երկերը, որոնք գտնվում են Գրականության և արվեստի թանգարանում պահվող արխիվում և կատարել Կոմիտասի գերմանական երգերը Էջմիածնի Գևորգյան ճեմարանում՝ ճիշտ այն դահլիճում, որտեղ դրված է եղել Կոմիտասի դաշնամուրը: