Թուրքիայի քաղաքական գործիչների գրառումները` պատրիարք Մութաֆյանի մահվան կապակցությամբ

Լուրեր

28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ՝ որպես պահանջ, չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
Բոլորը

Թուրքիայում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ Պոլսի  84-րդ  հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ ցավակցական գրառումներ են կատարել Twitter-ի իրենց պաշտոնական էջերում. փոխանցում է ermenihaber-ը:

Թուրքիայի նախկին վարչապետ, մեջլիսի նախկին նախագահ, մարտի 31-ի ՏԻՄ ընտրություններում Ստամբուլի քաղաքապետի թեկնածու առաջադրված Բինալը Յըլդըրըմը գրել է. «Այցելեցինք ցավակցելու կյանքից հեռացած թուրքահայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մորը` Մարի Մութաֆյանին և Յեդիքուլե Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուին: Նրանց համբերություն ենք մաղթում»:

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը գրել է, որ Պոլսի հայոց պատրիարքի մահվան կապակցությամբ ցավակցում են նրա ընտանիքին, հարազատներին և բոլոր հայ համերկրացիներին:

Իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) հայ պատգամավոր Մարգար Եսայանի գրառման մեջ մասնավորապես ասված է.

«Ծանր և երկարատև անբուժելի հիվանդության դեմ պայքարող թուրքահայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյան Բ-ն  վախճանվեց Մեծ Պահքի առաջին ուրբաթ օրը: Ես նրա աշակերտն էի: Շատ արժեքավոր հոգևորական  և մտավորական էր: Աստված հոգին լուսավորի»:

Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) կողմից Ստամբուլի քաղաքապետի թեկնածու առաջադրված Էքրեմ Իմամօղլուն նշել է. «Ցավով իմացա, որ վախճանվել է թուրքահայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը: Ցավակցում եմ ողջ հայ համայքին»:

Ընդդիմադիր, ազգայնական «Լավ» (IYI) կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները հետևյալ կերպ է արձագանքել:

«Թուրքահայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը վախճանվել է հիվանդանոցում: Ցավակցում ենք նրա ընտանիքին և ծագումով հայ մեր բոլոր համերկրացիներին»:

Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, ազգությամբ հայ Սելինա Դողանի գրառման մեջ նշվում է, որ Մութաֆյանը ոչ միայն հոգևոր առաջնորդ էր, այլև խաղաղասեր ինքնությամբ և մտավորականի կերպարով փորձում էր հայ համայնքին կապել աշխարհի հետ: