Ջրվեժում կատարված սպանությունը բացահայտվել է. ձերբակալվել է մահացածի 36-ամյա որդին. ՔԿ

Լուրեր

11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ջրվեժ գյուղի՝ 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ։ Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է որդին:

2019թ մարտի 10-ին`ժամը 13:25-ին, շտապօգնության 5-րդ ենթակայանից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել առ այն, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացին և հայտնել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի տներից մեկում որդին սպանել է հորը`ծնված 1955 թվականին:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննչական խումբը:

Նախնական տվյալներով՝ 2019թ. մարտի 10-ին` ժամը 12:30-ի սահմաններում, տղամարդը՝ ծնված 1983թ., Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի տներից մեկում՝ ննջասենյակում, դանակով հարվածներ է հասցրել 64-ամյա տղամարդու մարմնի տարբեր հատվածներին, որի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից վերջինս մահացել է:

Դեպքի առթիվ 2019 թվականի մարտի 10-ին ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: 1955թ. ծնված տղամարդը ճանաչվել է տուժող:

Ձեռնարկված մեծածավալ քննչական միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության դեպքի մի շարք հանգամանքներ՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տուժածի որդին՝ ծնված 1983 թվականին:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ:

Մասնավորապես՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են արյան նմուշներ, դանակի փայտյա բռնակ, դանակի շեղբ, դանակ, ևս մեկ դանակ՝ ննջասենյակի սեղանի վրայից: «Աբովյան ԲԿ»-ից առգրավվել են դեպքի պահին տուժածի հագին եղած հագուստները: Նշանակվել է դիակի դատաբժշկական, դատաքիմիական և դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել մի շարք անձինք:

1983թ. ծնված տղամարդը ձերբակալվել է՝ սպանություն կատարելու կասկածանքով, և հարցաքննվել։

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: