«Քաղաքական ոչ մի խնդիր չկա». ԱԳՆ և ՊՆ պաշտոնյաները՝ ՆԱՏՕ-Հայաստան ծրագրի շարունակության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
Բոլորը

Վերջին շաբաթներին մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե իբր վտանգված է Հայաստան-ՆԱՏՕ հետագա համագործակցությունը, և մասնավորապես՝ արգելակվել են «Անհատական գործընկերության գործողությունների» 6-րդ ծրագրի նախապատրաստական աշխատանքները։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների անորոշության պատճառով Հայաստանի կառավարությունը որոշակի զգուշավորությամբ է մոտենում ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին։

Այսօր «ՆԱՏՕ-ի շաբաթվա» միջոցառումներին նվիրված ասուլիսում Factor.am-ը հարց ուղղեց ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանին, թե որքանով են իրականությանը համապատասխանում այս տեղեկատվությունը։

«Ես ուրախ եմ, որ այդ հարցը տվեցիք, որովհետև ես տեղյակ եմ այդ հրապարակումներից։ Ճիշտն ասած չեմ հասկանում, թե ով է դրա աղբյուրը, որովհետև եթե այդպիսի բան կար կամ ինձ պետք է հարցնեին, կամ ՊՆ իմ գործընկերոջը՝ Լևոն Այվազյանին։ Դա չի համապատասխանում իրականությանը»,- այսպես արձագանքեց ԱԳՆ պաշտոնյան։

Նկատենք, որ օրեր առաջ Factor.am-ը տեղեկատվության ճշգրտությունը ստուգելու նպատակով դիմել էր Հայաստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղից պատասխանել էին, թե տեղյակ չեն հարցից։ Դեսպան Արմեն Եդիգարյանն այսօր պարզաբանեց, որ Հայաստանը և ՆԱՏՕ-ն գտնվում են «Անհատական գործընկերության գործողությունների» 5-րդ ծրագրի ավարտական փուլում և իրենց հաշվարկով՝ արդեն այս տարվա երկրորդ կեսին կսկսվի 6-րդ ծրագրի նախապատրաստումը. «Եթե այս մեկը 2017-2019 թվականներն էր ընդգրկում, հաջորդը կլինի 2020-2022 թվականների համար։ Ուղղակի այստեղ խնդիր կա բանակցային և նախապատրաստական փուլի մասով, որն իմ փորձից կարող եմ ասել, որ տևում է մոտ կես տարի։ Կա այսպիսի մի կարևոր հանգամանք, դա մեր և ՆԱՏՕ-ի փոխըմբռնումն է, որ այնքան ժամանակ, որքան չի ընդունվել նոր ծրագիրը, գործում է հինը»։

Պարոն Եդիգարյանը հղում կատարեց նաև Կառավարության ծրագրին, որի արտաքին քաղաքականության բլոկում կա ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության զարգացման և շարունակականության վերաբերյալ նշում․ «Այսինքն՝ ուզում եմ ասել, որ ոչ մի այդպիսի քաղաքական խնդիր չկա։ Ամեն ինչը բանակցվում է, բանակցվում է կոնկրետ ծրագիրը։ ԱԳԳԾ-ի կառուցվածքը բաղկացած է նպատակներից, որ Հայաստանը հետապնդում է այս կամ այն նպատակը։ Թեմատիկ իմաստով մենք այնտեղ ունենք 4 բաժին՝ դա քաղաքական երկխոսությունն է և քաղաքական խնդիրները, շատ մեծ բաժին նվիրված է պաշտպանական բարեփոխումներին, կա արտակարգ իրավիճակների, բյուջետավորման մասեր, ինչպես նաև՝ անվտանգության խնդիրներ՝ կապված փաստաթղթերի շրջանառության հետ։ Այսինքն՝ ԱԳԳԾ-ն համապարփակ փաստաթուղթ է, և բնականաբար, այն պետք է քննարկվի։ Դա պեչատով չի դրվում․․․ ուղղակի ուզում եմ կրկնել այն փաստը, որ քաղաքական ոչ մի խնդիր մենք չունենք»։

Factor.am-ի հարցին պատասխանելով՝ Հայաստանի ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը հավելեց, որ ուշացման խնդիր չի լինի և ամեն ինչ իր հունով կընթանա: «Ուղղակի պետք է հասկանալ, որ փաստաթղթերի մշակումը, համաձայնեցումը, հաստատումը որոշակի գործընթաց է, որը նաև բյուրոկրատական պրոցեսներ է անցնում, թե՛ ՆԱՏՕ-ի ներսում, թե՛ Հայաստանի Հանրապետությունում, որը ժամանակ է պահանջում և երբեմն տեխնիկական պատճառներով կարող է մի փոքր ուշացումներ լինեն, ինչը զուտ տեխնիկական խնդիր է և քաղաքական խնդիր դրա մեջ հնարավոր չէ գտնել»,- ասաց Լևոն Այվազյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան