Հայաստանում հող հանձնող չկա և պարզ է, որ Ադրբեջանում էլ դեռ Արցախը ճանաչող չկա. Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
Բոլորը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը մտահոգիչ է համարում: Նա, միաժամանակ, չի կարծում, որ սա առաջին կամ վերջին մտահոգիչ հայտարարությունն է լինելու: Այս մասին պատգամավորն ասաց մարտի 11-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպմանն ընդառաջ՝ ողջունելով հանդիպելու պատրաստակամությունը և ընդգծելով, որ հակամարտության ազատ և տևական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, ինչը ներառում է ուժի չկիրառում կամ դրա հետ կապված սպառնալիք, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների համար հավասար իրավունքներ և ինքնորոշում: Հայտարարությունում հստակ նշվում է նաև բանակցության ձևաչափը չփոխելու մասին:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր բանակցային ձևաչափի փոփոխության և Արցախին որպես բանակցային կողմ ներգրավելու անհրաժեշտության մասին: «Մտահոգիչ է այն, որ որևէ կերպ տեղ չեն ուզում թողնել Արցախի Հանրապետության ներկայացուցիչների մասնակցության առումով»,- ասաց Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում հող չեն հանձնելու, իսկ Ադրբեջանում էլ դեռ պատրաստ չեն ճանաչել Արցախը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան