Նախարարի պաշտոնակատարներն իրավունք չունեին մոտենալ ԱԺ ամբիոնին, սա խախտում է. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
11.03.2019 | 12:13Ազգային ժողովում Կառավարության հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ ԱԺ Կանոնակարգի խախտում է եղել: Մարտի 11-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Նախարարի պաշտոնակատարներն իրավունք չունեին մասնակցել հարցուպատասխանին, իրավունք չունեին մոտենալ ԱԺ ամբիոնին և իրավունք չունեին դահլիճում ներկա լինել: Սա Սահմանադրության և ԱԺ Կանոնակարգի խախտում է: Նիստին մասնակցում են միայն Կառավարության անդամները»,- ասաց Մարուքյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նարեկ Կիրակոսյան