Պոլսո Հայոց պատրիարքարանում մինչև Սուրբ Զատիկ ազգային-եկեղեցական սուգ է հայտարարվել

Լուրեր

28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ՝ որպես պահանջ, չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
Բոլորը

Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ, Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի տնօրինությամբ, մինչև Սուրբ Զատկի ճրագալույցի Սուրբ պատարագը՝ ապրիլի 20-ը, պատրիարքարանում ազգային-եկեղեցական սուգ է հայտարարվել: Այդ մասին տեղեկանում ենք Պոլսո Հայոց պատրիարքարանից:

Այդ ընթացքում եկեղեցական, շրջանային կամ համայնքային կազմակերպություններում ոչ կրոնական բնույթի միջոցառումները կչեղարկվեն կամ կհետաձգվեն:

Մինչև մարտի 17-ը Պոլսո հայկական բոլոր եկեղեցիներում առավոտյան և երեկոյան ժամերգությունների ընթացքում զանգերը կղողանջեն 5 րոպե տևողությամբ՝ ազդարարելով սուգը: Իսկ մինչ սգո ավարտը եկեղեցիներում բոլոր պատարագների ավարտին կկատարվի հատուկ կարգ՝ պատրիարքի հոգու հանգստության համար: Մարտի 11-16-ը Պատրիարքարանում սգո մատյան կբացվի:

Հանգուցյալ Պոլսո Հայոց պատրիարքին վերջին հարգանքի տուրքը կմատուցեն մարտի 14-ին և 15-ին, աթոռանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Հիշեցնենք, որ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը վախճանվեց մարտի 8-ին 62 տարեկանում: