ՆԱՏՕ-ն հայտնի է միայն Հայաստանի փորձագետների նեղ շրջանում. Մաթիաս Քիսլեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

«Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել այն բանի կապակցությամբ, որ ՆԱՏՕ-ի հետ «Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը» և քաղաքական երկխոսության ընթացքի ու զարգացման ուղղությունները բացահայտորեն ընդգրկված են Հայաստանի կառավարության ծրագրում»,- Հայաստանում «ՆԱՏՕ-ի շաբաթվա» միջոցառումների սկիզբն ազդարարող մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը։

Նախատեսված միջոցառումներից պարոն դեսպանն առանձնացրեց հատկապես երեքը, որոնցից առաջինը նվիրված կլինի Զինված ուժերում քաղաքացիական, խորհրդարանական վերահսկողությանը․ «Քանի որ Հայաստանն անցում կատարեց կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանականի, փաստորեն, հիմա խորհրդարանը նշված ուղղությամբ ավելի մեծ պատասխանատվություն է կրելու, և դա վերաբերվում է նաև քաղհասարակությանը։ Որքան էլ սա դրական լինի, նորընտիր որոշ խորհրդարանականների համար սա մարտահրավեր է հանդիսանալու»։

Մաթիաս Քիսլերը կարևորեց նաև «Կանանց անվտանգությանը և խաղաղությանը նվիրված» թեմայով քննարկումը և բարեվարքության թեմայով սեմինարը։ Պարոն դեսպանի խոսքով՝ անհրաժեշտ է այս միջոցառումներին ներգրավվել մեծաթիվ հայաստանցիների: «Դժբախտաբար, իմ տպավորությունն այն է, և ես սա ասում եմ հասարակ ժողովրդի հետ խոսելուց ստացված իմ տպավորությունից՝ ՆԱՏՕ-ն հայտնի է միայն Հայաստանի փորձագետների նեղ շրջանում։ Ուստի ոչ միայն կարևոր է ՆԱՏՕ-ի շաբաթվա ընթացքում ապահովել մասնագետների ու փորձագետների միջև քննարկումները, այլ նաև հնարավորինս շատ ներգրավել լայն հասարակությանը»,- ասաց Մաթիաս Քիսլերը։

Նշենք, որ Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը ՆԱՏՕ-ի կապի հիմնական հաստատությունն է՝ սկսած 2015 թվականից։

Հավելենք, որ այսօր Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի ընդհանուր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը, որը ժամը 18։00-ին հանդես է գալու մամուլի ասուլիսով։

Ռոբերտ Անանյան