ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ մտահոգիչ կետեր կան. ԲՀԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական կարգավորումն Արցախի միջազգային ճանաչումն է, այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Մարտի 11-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության մասին հարցին:

Պատգամավորի խոսքով՝ եռանախագահների հայտարարության մեջ շատ մտահոգիչ կետեր կան. «Մասնավորապես՝ այն մասին, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները երկրորդ պլան են մղվում: Միայն այն հանգամանքը, որ Ադրբեջանի կողմից շատ մեծ ոգևորությամբ է ընդունվել այս հայտարարությունը, արդեն իսկ շատ բանի մասին է խոսում»:

Ըստ Իվետա Տոնոյանի՝ Ադրբեջանը հետևողականորեն հանդես է գալիս հայատյացության, ապակառուցողական և ուժի կիրառման դիրքերից է, ինչն անընդունելի է: «ԲՀԿ դիրքորոշումն այն է, որ որևէ հարց Արցախի ճակատագրի հետ կապված չի կարող որոշվել՝ առանց Արցախի և նրա ժողովրդի մասնակցության»,- հավելեց պատգամավորը:

ԲՀԿ խմբակցությունից Շաքե Իսայանը նույնպես մտահոգիր է համարում ինչպես Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, այնպես էլ դրան ադրբեջանական կողմի արձագանքը:

«Բոլորս էլ գիտենք, որ վերջին շրջանում Ադրբեջանի քաղաքական էլիտան, խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին, շեշտադրում է ուժի գործոնը: Ընդամենը երեկ Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքում կրկին շեշտադրվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման հարցը, իսկ սրան հակառակ՝ ունենք ՀՀ պատկան մարմինների՝ ավելի կառուցողական դիրքորոշումը. օրինակ՝ վարչապետի հայտարարությունը, որ ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար»,- ասաց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան