«Ծխողի իրավունք չկա». Արսեն Թորոսյանը՝ նարգիլե ակումբի տնօրենին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
11.03.2019 | 10:51Մենք նարգիլեի մասնագիտացված ակումբ ունենք, և այս օրենքի շրջանակում փակել մասնագիտացված ակումբը՝ նշանակում է, որ 700 մարդ մնում է անգործ: Այս մասին ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց նարգիլեի բիզնեսով զբաղվող Գոռ Գասպարյանը: «Ձեր նախագծով մենք ոչ թե տուժում ենք տոկոսներով, այլ ուղղակի փակվում ենք»,- ասաց նա:
Ի պատասխան՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, չի կարող ստորադասել մարդու իրավունքն այլ իրավունքերից: Գոռ Գասպարյանն էլ հակադարձեց, որ ոտնահարվում են ծխողների իրավունքները: Արսեն Թորոսյանն ու նիստին ներկա պատգամավորները հայտարարեցին, որ ծխողի իրավունք հասկացություն գոյություն չունի:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նարեկ Կիրակոսյան