Մինսկի խումբը հորդորում է ձեռնպահ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն. համանախագահները հայտարարություն են տարածել

Լուրեր

28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
Բոլորը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն  առաջիկայում սպասվող Փաշինյան-Ալիև հանդպմանն ընդառաջ  հայտարարություն են տարածել, որում նշել են, որ ողջունում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատրաստակամությունը՝ առաջիկայում Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հանդիպելու կապակցությամբ:

Ըստ համանախագահների՝ իրենք ակտիվ աշխատանքներ են վարում երկու երկրների արտաքին գործերի նախարարների հետ և պատրաստվում են Փաշինյան-Ալիև  կարևոր հանդիպմանը, որն իրենց հովանու ներքո ղեկավարների առաջին ուղիղ շփումն է լինելու։

Համանախագահներն ընդգծել են, որ կարևոր է միջավայրն արդյունավետ քննարկումների համար նպաստավոր պահելը և դրական են գնահատել նաև վերջին շրջանում սահմանին զոհերի թվի նվազումը։

«Ողջունում ենք նաև  տարածաշրջանում բնակչության խաղաղության նախապատրաստելու նախաձեռնությունները, ինչպես նաև խրախուսում երկու կողմին էլ նման ջանքերն ավելի ինտենսիվ դարձնել»,-ասված է տարածված հայտարարության մեջ:

Միաժամանակ, համանախագահները  շեշտել են լարվածությունը թուլացնելու և ռազմատենչ հռետորաբանության նազեցման ծայրահեղ կարևորությունը։

«Կողմերին հորդորում ենք  ձեռնպահ մնալ այնպիսի հայտարարություններից և գործողություններից, որոնք առաջարկում են էապես փոխել իրավիճակը, նախապայմաններ են սահմանում ապագա բանակցությունների համար, պահանջում  ձևաչափի միակողմանի փոփոխություն՝ առանց մյուս կողմի համաձայնության և պարունակում ռազմական գործողությունները վերսկսելու պատրաստակամություն»,-նշված է հայտարարության մեջ։

Անդրադառնալով վերջին շրջանում Մինսկի խմբի գործընթացի բովանդակության մասին վերջին շրջանում տարածված հակասական հանրային հայտարարություններին՝ համանախագահները վերահաստատել են, որ արդար և տևական կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկիի եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների վրա, մասնավորապես՝ ուժ չկիրառելու, տարածքային ամբողջականության,  հավասար իրավունքներն ու ժողովուրդների ինքնորոշման։

Այն պետք է ընդգրկի նաև  2009-2012 թվականներին համանախագահող երկրների ղեկավարների կողմից առաջարկված լրացուցիչ տարրերը, որոնք են՝

Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձը Ադրբեջանի վերահսկողության ներքո

Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կամ միջանկյալ  կարգավիճակը՝ անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներով

Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միջանցք

Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա սահմանումը՝ իրավական ուժ ունեցող պարտադիր կամարտահայտման  միջոցով

Բոլոր տեղահանված անձանց և  փախստականների վերադարձի իրավունքը իրենց բնակության նախկին վայրեր

Անվտանգության միջազգային երաշխիքները, որոնք ներառում են խաղաղապահ գործողություն:

Համանախագահների կարծիքով՝ այս սկզբունքները պետք է լինեն ցանկացած համակարտության ազնիվ և տևական կարգավորման հիմքում և պետք է ընկալվեն որպես միասնական ամբողջություն։

Ըստ նրանց՝ որևէ սկզբունք մյուսից գերադասելու ցանկացած փորձ հավասարակշռված լուծման հասնելն անհնար կդարձնի։

Համանախագահները հայտնել են, որ ցանկացած ժամանակ պատրաստ են հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարներին և ղեկավարներին։ Նրանք երկու երկրների ղեկավարներին կոչ են արել առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բանակցությունները։

Համանախագահները, համապատասխաբանար,  կշարունակեն  հակամարտության կողմերի հետ քննարկել գործին առնչվող հարցերը՝ գիտակցելով, որ բանակցային հաջողության հասնելու համար պետք է հաշվի առնվեն նրանց տեսակետներն ու մտահոգությունները։

Նրանք նաև հավելել են, որ շարունակում են ամբողջությամբ պատրաստակամ մնալ՝ օգնելու կողմերին հասնել հակամարտության խաղաղ կարգավորման և աջակցություն են հայտնում անկողմնակալ և քննադատող մոնիթորինգ իրականացնելու հարցում, որն իրականացվում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի կողմից։

Նելլի Մելքոնյան