Վերջին շրջանում նկատելիորեն կոշտացել են Ադրբեջանի տարբեր պետական օղակների կողմից ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ արվող հայտարարությունները. ՀՀ ԱԳՆ

Լուրեր

28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
Բոլորը

Վերջին շրջանում նկատելիորեն կոշտացել են Ադրբեջանի տարբեր պետական օղակների կողմից ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ արվող հայտարարությունները: Դրանցում առավել շեշտադրվում է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը, ռազմական ճանապարհով հիմնահարցի լուծումը, ինչը դատապարտելի է:

Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից, սա հատկապես ընդգծվում է հայկական կողմի, ներառյալ՝ վարչապետի բազմաթիվ կառուցողական հայտարարությունների ֆոնին, որոնք այդպես էլ անարձագանք են մնում ադրբեջանական կողմից:

Բաքվից լսում ենք, որ «ուժի գործոնը մշտապես եղել և մնում է օրակարգում», «ռազմական գործոնը հատուկ տեղ է գրավում հիմնախնդրի լուծման առանցքում», «ուժն է ծնում իրավունք» և այլն:

Ավելին, երկրների ղեկավարների միջև հանդիպման մասին հայտարարության ֆոնին Ադրբեջանը ձեռնարկում է հարձակողական բնույթի զորավարժություններ, որոնք չեն ծանուցվել՝ հակառակ միջազգային պարտավորությունների պահանջների:

Այն պայմաններում, երբ Հայաստանի վարչապետը Եվրոպական խորհրդարանում հայտարարում է մեր տարածաշրջանում երկխոսության, հանդուրժողականության և փոխզիջման մշակույթի ներդրման անհրաժեշտության մասին, Բաքվից սպառնում են, որ կարող են իրենց հասարակությանը պատրաստել ոչ թե խաղաղության, այլ հիմնախնդրի այլ ձևերով հանգուցալուծման:

Նման հռետորաբանությունը, ինչպես նաև առավելապաշտական, ոչ կառուցողական դիրքերից հնչվող հայտարարությունները չեն նպաստում բանակցությունների համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը: Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ չի ընդունում նման մոտեցումները, ինչպես նաև զենքի փողի սպառնալիքի ներքո բանակցությունների պարտադրանքը:

Հայաստանը մշտապես բարձրաձայնել է իր հանձնառությունը և սատարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, որում մեր առաջնահերթություններն են Արցախի անվտանգությունն ու կարգավիճակը:

Մեր այդ հանձնառության վառ ապացույցներից է, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո խաղաղության գործընթացը ոչ թե կասեցվեց, այլ` նոր դինամիկա ստացավ: Խաղաղության մթնոլորտի ձևավորումը, ռիսկերի նվազեցման և միջադեպերի կանխարգելման մեխանիզմների և փոխվստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպես դա ամրագրվել է Դուշանբեի, իսկ մինչ այդ նաև Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների շրջանակներում, շարունակում են մնալ առարկայական: