Արարատ Միրզոյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակի գլխավորած պատվիրակությանը

Լուրեր

28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
28.09.2026 | 11:50
Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված անձը ձերբակալվել է
28.09.2026 | 11:42
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրման խոչընդոտները
28.09.2026 | 11:31
Թրամփը հայտնել է Իրանի հետ սպասվելիք նոր բանակցությունների մասին
28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 9-ին ընդունել է Շվեդիայի Թագավորության խորհրդարանի երկրորդ փոխխոսնակ Լոտտա Յոնսոն Ֆորնարվեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը:

Ինչպես տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից, օրենսդիր մարմնի ղեկավարը բարձր է գնահատել Լոտտա Յոնսոն Ֆորնարվեի հայանպաստ գործունեությունն ինչպես Շվեդիայում, այնպես էլ միջազգային խորհրդարանական հարթակներում, այդ թվում` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում:

Արարատ Միրզոյանը կարեւորել է Շվեդիայի հետ փոխշահավետ համագործակցությունը` նշելով, որ վերջին տարիներին հարաբերությունների զարգացման դրական դինամիկա է նկատվում, այդ թվում` միջխորհրդարանական կապերի խորացման առումով:

Այս համատեքստում ԱԺ նախագահը նշել է, որ ձեւավորման փուլում է Հայաստան-Շվեդիա բարեկամական խումբը:
Անդրադառնալով Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին` Արարատ Միրզոյանը կարեւորել է ԵՄ անդամ երկրների կողմից փաստաթղթի հնարավորինս արագ վավերացումը:

Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ Արեւելյան գործընկերության 10-ամյակին ընդառաջ Շվեդիայում համաձայնագրի վավերացման ներպետական գործընթացը շոշափելի հանգրվանի կհասնի:

Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակն այս առթիվ նշել է, որ վավերացման գործընթացն իրականացվում է իր երկրի ներքին ընթացակարգերին համապատասխան եւ հավաստիացրել, որ խորհրդարանի կողմից վավերացումը չի ուշանա:

Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Շվեդիայի խորհրդարանին Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման, ինչպես նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ունեցած դիրքորոշման համար:
Օրենսդիր մարմնի ղեկավարն իր խոսքում բարձր է գնահատել Շվեդիայի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններից առաջ «Հայաստանի ընտրական գործընթացներին աջակցություն» ծրագրին:

Լոտտա Յոնսոն Ֆորնարվեն Արարատ Միրզոյանին է փոխանցել Շվեդիայի խորհրդարանի նախագահի՝ Շվեդիա այցի պաշտոնական հրավերը:

Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակը եւս կարեւորել է երկկողմ կապերի ընդլայնումը, միջխորհրդարանական փոխգործակցության ակտիվացումը, ներկայացրել իր երկրի խորհրդարանում իրականացված հայանպաստ միջոցառումները:

Լոտտա Յոնսոն Ֆորնարվեն ողջունել է 2018 թ. Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացները եւ իրականացվող բարեփոխումները՝ նշելով, որ հայ ժողովուրդը խաղաղ ձեւով կարողացավ դրական փոփոխություններ իրականացնել:

Արարատ Միրզոյանը Լոտտա Յոնսոն Ֆորնարվեին հայ-շվեդական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգեւատրել է ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով: