Սակրավորի վիրավորվելը չի արդարացրել բացասական սպասումները․ Հակոբ Բադալյան

Լուրեր

07.02.2026 | 14:10
ԱՄՆ-ը զենքի առաջնահերթ տեսակների կատալոգ կստեղծի
07.02.2026 | 13:45
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
07.02.2026 | 13:21
3.4 մլրդ դրամի ներդրում, նոր աշխատատեղեր. Գևորգ Պապոյանն այցելել է կաթնամթերքի գործարան
07.02.2026 | 12:54
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է գնդերեցներին
07.02.2026 | 12:34
ԱՄՆ նախագահը Իրանի հետ բանակցությունները հաջող է համարել
07.02.2026 | 12:15
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը և Care for Children-ը միավորել են ջանքերը՝ հանուն երեխաների բարեկեցության
07.02.2026 | 11:55
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը
07.02.2026 | 11:33
NYMEX. Ոսկին դարձյալ թանկացել է
07.02.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 7-ի դրությամբ
07.02.2026 | 10:52
Լարս ավտոճանապարհը բաց է
07.02.2026 | 10:28
Քուչակ-Ապարան ավտոճանապարհին բուք է
07.02.2026 | 10:07
Ռոնալդուն դարձյալ չի խաղացել «Ալ Նասրի» կազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 00:13
Հայաստանի պատվիրակությունը՝ ձմեռային Օլիմպիական խաղերի բացմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.02.2026 | 23:50
Սպասելի էր, որ Ադրբեջանի թիմը չի ժամանելու Հայաստան․ ՀԲՖ գլխավոր քարտուղար
06.02.2026 | 23:46
Մեկնարկել է Միլանի և Կորտինա դ’Ամպեցոյի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
Բոլորը

«Հայ ականազերծողի վիրավորում ստանալը չի արդարացնում այն բացասական սպասումները, որ կային Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու հետ կապված»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը՝ հիշեցնելով, որ նախկինում ևս միջազգային առաքելությունների ընթացքում գրանցվել է հայ մասնակցի վիրավորվելու դեպք:

«Այդպիսի մասնակցություններն ընդհանրապես ենթադրում են այդպիսի վտանգներ, և սրանում է նաև ամբողջ լրջությունը և խնդրահարույց լինելն այսպիսի նախաձեռնությունների։ Սա ռիսկ է, որին պետությունները գնում են, սա ինչ-որ իմաստով անխուսափելի ռիսկ է՝ պետական տեսանկյունից, և ցավալի մի բան՝ մարդկային առումով։ Մտավախությունների արդարացման տեսանկյունից այնքան էլ այդպես չի, քանի որ մեր սակրավորը ինչ-որ թիրախ չի դարձել։ Սա մասնագիտական ռիսկ է, որն անխուսափելի է բոլոր դեպքերում»։

Հակոբ Բադալյանն արմատապես անընդունելի է համարում հարցադրումը, թե արդյո՞ք հայ սակրավորի վիրավորվելը արդարացվում է հայկական շահի սպասարկման տեսանկյունից:0

«Սա մասնագիտական ռիսկ է, որ այդ մասնագիտությունն իրականացնողների համար կա ընդհանրապես, անկախ նրանից՝ Սիրիայո՞ւմ ես իրականացնում, թե՞ Հայաստանում։ Մեր սակրավորը գրոհի չի ենթարկվել, որ ասենք Հայաստանում նման բան չէր լինի, այնտեղ եղավ։ Սա ռիսկ է, որը ականազերծում իրականացնելիս առկա է բոլոր տեղերում»,- ասաց քաղաքական վերլուծաբանը։

Հակոբ Բադալյանը շարունակում է վստահ լինել, որ Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելը բխել է Հայաստանի պետական շահից․ «Եթե մենք տեսնենք, որ դրա ընթացքում ռիսկներն այն աստիճանի են և այնպիսի բնույթ են ստանում, որ շատ ավելի լուրջ և զանգվածային վտանգ են ներկայացնում մեր մասնակիցների համար, բնականաբար, մենք պետք է այստեղ քննարկենք և վերանայումների մասին մտածենք։ Կոնկրետ այս դեպքը բացարձակապես հիմք չի տալիս նման բաներից խոսելու»։

Հիշեցնենք, որ մարտի 7-ին Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելիս աջ ոտնաթաթից ականային վնասվածք է ստացել հայ սակրավորը։ Նրա աջ ոտնաթաթն ամպուտացվել է, և նա կտեղափոխվի Հայաստան։

 

Ռոբերտ Անանյան