Վերջին շրջանում երիտասարդացել է հատկապես վահանաձև գեղձի քաղցկեղը․ Խաչանուշ Հակոբյան

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Հայաստանում կանանց շրջանում հաճախ հանդիպող հիվանդություններից են կրծքագեղձի և արգանդի պարանոցի քաղցկեղը, իսկ վահանաձև գեղձը ներզատական համակարգի բաղկացուցիչ մասն է: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը՝ նշելով, որ ներզատական համակարգը մեր ամբողջ օրգանիզմն է ղեկավարում և դրա համար ցանկալի է, որ մարդիկ ուշադրություն դարձնեն նաև այս օրգանի աշխատանքին և անպայման անցնեն վահանաձև գեղձի քաղցկեղի սքրինինգային   ծրագիրը։

Ըստ Հակոբյանի՝ 2019  թվականին Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում կատարվել է  վահանաձև գեղձի  334 հետազոտություն և 162-ի դեպքում խնդիրներ են նկատվել:

«Քաղցկեղի բուժմանն ուղղված ամենակարևոր քայլը կանխարգելումն է, այդ իսկ պատճառով քաղաքացիներին հիշեցնում ենք, որ նույնիսկ առանց գանգատի և առանց խնդրի պետք է  դիմեն բժշկի քաղցկեղը կանխարգելելու համար: Այդ ժամանակ մենք կարողանում ենք հիվանդությունը հայտնաբերել նախաքաղցկեղային փուլում, այսինքն` հետազոտելով օրգանը, մենք գտնում ենք քաղցկեղը, երբ դեռ այն չի ձևավորվել և ոչ մի վտանգ չի սպառնում մարդուն: Մարդիկ չեն կարող զգալ, որ իրենց մոտ հասունանում է այդ չարիքը:  Այս եղանակով մենք  9500 մարդու կյանք են կարողացել փրկել»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե մեր քաղաքացիները ավելի աչալուրջ լինեն, կկարողանան ավելի շուտ այդ հիվանդությունները հայտնաբերել նախաքաղցկեղային փուլում։

Աղավնի Սուքիասյան