Ռուսաստանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացրել Սև ծովում
Քաղաքականություն
08.03.2019 | 16:35ՌԴ Ռազմածովային ուժերի Սևծովյան նավատորմի նավերը համատեղ զորավարժություն են անցկացրել Թուրքիայի ՌԾՈՒ-ի հետ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է նավատորմի տեղեկատվական բաժնի ղեկավար, կապիտան Ալեքսեյ Ռուլյովը:
Ռուսական «Վասիլի Բիկով» և «Վալենտին Պիկուլ» ու թուրքական «Բուրղազադա» և «Աքչայ» ռազմանավերի անձնակազմերը PASSEX վարժանքների ընթացքում Սև ծովում փոխգործակցություն են մշակել:
Թուրք նավաստիկները մարտի 6-8-ը Mavi Vatan 2019 ազգային զորավարժությունների շրջանակում Նովոռոսիյսկի նավահանգստում էին:
Օտարերկրյա նավահանգիստ ժամանումը մանևրումների տարրերից է եղել: