Անցկացվել են ամենամյա հայ-բրիտանական ռազմաքաղաքական խորհրդակցությունները

Լուրեր

28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
Բոլորը

Մարտի 7-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի և Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության Եվրատլանտյան անվտանգության տնօրեն Նիք Գըրի համանախագահությամբ, անցկացվել են ամենամյա երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցությունները:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից, քննարկումների հիմնական թեմաներն էին տարածաշրջանային և միջազգային անվտանգային խնդիրները և պաշտպանության ոլորտում հայ-բրիտանական երկկողմ համագործակցությունը: Անվտանգության ոլորտին առնչվող քննարկումների շրջանակներում կողմերը մտքեր են փոխանակել միջազգային զարգացումների վերաբերյալ:

Լևոն Այվազյանը ներկայացրել է պաշտպանական քաղաքականության հիմնական ուղղությունները և զինված ուժերի զարգացման առաջնահերթությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ներկայիս իրավիճակը:

Բրիտանական կողմը վերահաստատել է հակամարտության կարգավորման վերաբերյալ Միացյալ Թագավորության դիրքորոշումը, այն է` Միացյալ Թագավորությունը լիովին աջակցում է Մինսկի խմբի շրջանակներում տեղի ունեցող բանակցային գործընթացին: Հանդիպման ընթացքում ամփոփվել են երկկողմ համագործակցության ոլորտում 2018թ. ընթացքում կատարված աշխատանքները:

2018թ.-ին իրականացվել են ռազմավարական մակարդակի մի շարք քննարկումներ, մարտավարական վարժանքներ, կրթական, ինչպես նաև ռազմական մշակույթի փոխանակման ծրագրեր: Երկկողմ ռազմաքաղաքական քննարկումների շրջանակներում ՄԹ ՊՆ պատվիրակությանը` ՀՀ-ում ՄԹ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ջուդիթ Ֆարնուրթի ուղեկցությամբ, ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Հանդիպման ընթացքում ամփոփվել են խորհրդակցությունների արդյունքները: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Սիրիայում մարդասիրական առաքելության հետ կապված մանրամասներ: Հանդիպման ավարտին ստորագրվել է ՀՀ ՊՆ և ՄԹ ՊՆ միջև պաշտպանության ոլորտում 2019թ. երկկողմ համագործակցության ծրագիրը: