Ովքեր բաց են թողել քաղաքական հեղափոխությանը մասնակցելու պատեհությունը՝ այսօր լավ առիթ ունեն մասնակցելու տնտեսական հեղափոխությանը. Վարչապետը ներկա է գտնվել Դիվանագետի օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Ազգային պատկերասրահում ներկա է գտնվել Դիվանագետի օրվա կապակցությամբ հրավիրված ընդունելությանը:

Ինչպես տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից, վարչապետ Փաշինյանն իր ելույթում նշել է.

«Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,
Կառավարության հարգելի՛ անդամներ,
Արտաքին գործերի հարգելի՛ նախարար,
Հարգելի՛ դիվանագետներ,
Պետական այրե՛ր,
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Շնորհավորում եմ Դիվանագետի օրվա կապակցությամբ: Սա իսկապես կարևոր օր է մեր պետության համար: Թույլ տվեք արձանագրել, որ հերթական այս օրը մեր դիվանագիտական համակարգը դիմավորում է բոլորովին այլ պայմաններում և այլ իրավիճակում:

Այսօր բարեբախտաբար մեր դիվանագետներն ամբողջ աշխարհում կարիք չունեն երկար օրեր ու ժամանակ ծախսել տարբեր երկրներում բացատրություններ տալու, թե ընտրությունները քանի տոկոսով են կեղծվել, մյուս ընտրությունները քանի տոկոսով չեն կեղծվի, այս ընտրությունները քանի քայլ էին առաջ, քանի քայլ հետ, ով, որտեղ, որ անկյունում՝ ո՞ւմ, ի՞նչի համար գնդակահարեց: Սա կարծում եմ՝ կարևոր փոփոխություն է, որն արտահայտում է Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության էությունը:

Իմ հույսն այն է, որ այս փոփոխությունը ոչ թե կընկալվի որպես ավելի պակաս աշխատելու, այլ հակառակը՝ ավելի շատ, ավելի ոգևորված, ավելի մեծ եռանդով աշխատելու հրամայական, որվհետև այսօր Հայաստանի Հանրապետությունն աշխարհին ներկայացնելու բան ունի և այսօր Հայաստանի Հանրապետությանը լսելու ցանկությունը շատ ավելի մեծ է աշխարհի բոլոր կողմերում:

Եվ շատ կարևոր է արձանագրել այն կարևորագույն փոփոխությունը, որ տեղի է ունենում հիմա Հայաստանում՝ կառավարման բոլոր համակարգերում, այդ թվում դիվանագետների շրջանում, որ պետք է տեղի ունենա և մենք պետք է արձանագրենք, որ ինչպես ամբողջ կառավարությունը, այնպես էլ դիվանագետները ծառայում են ոչ թե կոնկրետ անձի, ոչ թե կոնկրետ իշխանության, այլ ծառայում են ժողովրդին: Այս առումով նույնպես մենք ուրիշ իրավիճակում ենք Հայաստանի Հանրապետությունում, որովհետև իշխանությունը ձևավորված է ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով:

Վարչապետ ընտրվելով, հենց առաջին օրվանից ես առաջնորդվել եմ այն կանխավարկածով, որ դիվանագետները, դիվանագիտական համակարգը մեր երկրում ամենակայացած պետական համակարգերից է և մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի համակարգն իր կայունությունը, բնականոն գործունեությունն ապահովի: Այս պայմաններում բնականաբար ակնկալում եմ, որ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչները, ընդհանրապես ողջ դիվանագիտական համակարգը պատշաճ ձևով ամբողջ աշխարհում ներկայացնի Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները և համոզված եմ, որ պատշաճ մակարդակո? ? համակարգը կծառայի Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին:

Եվ բոլոր դիվանագետները, ովքեր բաց են թողել քաղաքական հեղափոխությանը մասնակցելու պատեհությունը՝ այսօր լավ առիթ ունեն մասնակցելու տնտեսական հեղափոխությանը, լինել տնտեսական հեղափոխության ակտիվիստ՝ բառիս աշխատանքային իմաստով, այսինքն ամբողջ աշխարհում դառնալ Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող փոփոխությունների և դրանց բովանդակության ներկայացման դեսպանը:

Այս առումով, շատ կարևոր եմ համարում նաև Լեռնային Ղարաբաղի հարցում մեր առաջիկա անելիքները, որովհետև մեր նախորդ հանդիպման ընթացքում էլ ասել եմ, որ այս ընթացքում իմ ունեցած միջազգային շփումները բերել են այն եզրակացության, որ ցավոք սրտի, միջազգային ասպարեզում շատ դեպքերում կորսվել է Լեռնային Ղարաբաղի հարցի էության մասին պատկերացումն ու ընկալումը: Սա մեր առաջիկա խնդիրներից կարևորագույնն է և ըստ էության անհրաժեշտ է հետևողական աշխատանք տանել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարց ասելով միջազգային ասպարեզում հասկանան այն, ի նչ նկատի է առնվում և ինչպիսին կա Լեռնային Ղարաբաղի հարցն իր էությամբ:
Մենք պետք է շարունակենք նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված քաղաքականությունը: Մենք հստակ արձանագրում ենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը գլոբալ անվտանգության և ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ մեր կարևոր ներդրումն է և մենք այդ հարցը դիտարկում ենք այս տեսանկյունից:

Շնորհակալություն հայտնելով մեր բոլոր դիվանագետներին իրենց ծառայության համար, ցանկանում եմ հատկապես ընդգծել այն դիվանագետներին, ովքեր այս շրջանում աշխատում են անկայուն տարածաշրջաններում, անվտանգային բարդ միջավայրերում: Մասնավորապես, խորին հարգանքի է արժանի Հալեպում մեր գլխավոր հյուպատոսության անխափան աշխատանքը, չնայած նրան, որ շենքը ենթարկվել է հրթիռակոծության: Նույնը պետք է ասել Բաղդադում մեր դեսպանության գործունեության մասին՝ չնայած այդ երկրում տիրող վտանգավոր իրավիճակին:

Անշուշտ, մեր արտաքին քաղաքականության առջև դրված խնդիրների հաջողությամբ իրագործումը կախված է մեր Արտաքին գործերի նախարարության ողջ անձնակազմի, այդ թվում՝ արտերկրում մեր դեսպանությունների և հյուպատոսությունների միահամուռ աշխատանքից:

Ուստի, հարգելի դիվանագետներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ և ցանկանում ստեղծագործական նոր մոտեցումներ, որովհետև արդի ժամանակները ստեղծագործելու և նոր հաջողությունների հասնելու լայն հնարավորություններ են: Բոլորիդ մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ՝ ի շահ և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և հայ ժողոբվրդի:

Պարոն Մնացականյան, անձամբ Ձեզ մաղթում եմ հաջողություններ ինչպես ընդունված է ասել այս դժվար և բարդ կելեկտիվին առաջնորդելու գործում: Նաև ուզում եմ իմ գնահատանքի խոսքն ասել Երրորդ Հանրապետության Արտաքին գործերի բոլոր նախարարներին՝ այն ջանքերի համար, որ նրանք ներդրել են Հայաստանի դիվանագիտական համակարգի կայացման համար: Շնորհավոր Դիվանագետի օրը»: