ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արվել գնահատական տալ Ադրբեջանում հայկական խաչքարերի ոչնչացմանը

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեին՝ վերջինիս ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու հանգամանքի վրա, հայտնում է «Արմենպրես»-ը:

«Որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Ռուսաստանի Դաշնություն Ձեր առաջին պաշտոնական այցի կապակցությամբ ուշադրություն ենք հրավիրում վանդալիզմի հրեշավոր ակտի վրա, որ տեղի է ունենում Ադրբեջանում: 1998-2005թթ Ադրբեջանում՝ նախկինում պատմական Հայաստանի մաս  Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում, Ջուղա քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել գերեզմանոցի նպատակաուղղված ոչնչացում, որտեղ եղել են հազարավոր միջնադարյան հայկական գերեզմանաքար-հուշարձաններ՝ խաչքարեր:

Հուշարձանների և տեսարժան  վայրերի պահպանության միջազգային խորհրդի, արևմտյան լրատվամիջոցների և հայկական աղբյուրների համաձայն՝ հայկական մշակույթի հնագույն հուշարձանների ոչնչացումը նախաձեռնել են Ադրբեջանի իշխանությունները: Հայկական գերեզմանոցում եղած բոլոր խաչքարերը ոչնչացրել են ռազմական հագուստով մարդիկ՝ շինարարական ծանր տեխնիկայի օգնությամբ: Տապանաքարերի խոշոր բեկորները վերամբարձ կռունկների օգնությամբ դրել են վագոնների մեջ և երկաթուղով տարել են, հավանաբար, հետագայում որպես շինարարական նյութ օգտագործելու նպատակով: Հուշարձանների ավելի փոքր բեկորները բեռնել են բեռնատարների մեջ և թափել Արաքս գետը: Ջուղայի գերեզմանատունը, որը հայկական մշակույթի մեծագույն հուշարձաններից մեկն էր, վերածվել է հրաձգարանի»,- ասված է դիմումի մեջ:

Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հավելում է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացված վանդալիզմի ակտը համաշխարհային հանրության կողմից չի արժանացել խիստ դատապարտման, դրան չեն հետևել որոշիչ պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ, որը կազմակերպել  է բարբարոսական ցեղասպանությունը հայկական մշակույթի նկատմամբ: «Հայկական խաչքարերը 2010 թվականին ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում: Այժմ բոլորն են ընդունում, որ հայկական խաչքարերը համաշխարհային արվեստի գլուխգործոց են: Աշխարհի խոշորագույն թանգարանները պատիվ են համարում իրենց հավաքածուներում գոնե մեկ խաչքար ունենալը»,- ասված է դիմումի մեջ:

Խորհուրդը հիշեցնում է, որ մինչ ոչնչացումը Ջուղայի հայկական գերեզմանատունը միջնադարյան խաչքարերի ամենամեծ գերեզմանոցն է եղել. 20-րդ դարի սկզբում այնտեղ եղել է 6 հազար խաչքար: 20-րդ դարի վերջին դրանց թիվը կրճատվել է՝ հասնելով 3 հազարի:

«Եվ ահա 20-րդ դարի վերջում և 21-րդ դարի սկզբին ադրբեջանցի վանդալները ավարտին հասցրեցին իրենց կեղտոտ գործը:  Հայկական այդ հուշարձանների երբեմնի գեղեցկության և դրանք կերտած վարպետների տաղանդի մասին են վկայում ընդամենը պահպանված նկարները: Վանդալիզմն ավելի քան ակնհայտ է: Հարգելի տիկին Ազուլե, Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը խստորեն դատապարտում է ադրբեջանական իշխանությունների բարբարոսական վերաբերմունքը ներկայիս Ադրբեջանի տարածքում  հայկական մշակույթի և արվեստի հուշարձանների նկատմամբ և Ձեզ կոչ է անում գնահատական տալ  Ջուղայի խաչքարերի ոչնչացմանը: Նաև խնդրում ենք Ձեզ քայլեր ձեռնարկել, որպեսզի նման երևույթներն ապագայում չկրկնվեն ինչպես Ադրբեջանում, այնպես էլ  ամբողջ աշխարհում, քանի որ յուրաքանչյուր ազգի գլուխգործոցներն անկասկած, ողջ մարդկության ձեռքբերումն են: Ակնկալում ենք Ձեր կառուցողական  պատասխանը»,- նշված է դիմումի մեջ: