Եթե Ադրբեջանը ցանկանում է բանակցություններ, Արցախը պետք է ներգրավվի․ Շավարշ Քոչարյան

Լուրեր

28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
28.09.2026 | 11:50
Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված անձը ձերբակալվել է
28.09.2026 | 11:42
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրման խոչընդոտները
28.09.2026 | 11:31
Թրամփը հայտնել է Իրանի հետ սպասվելիք նոր բանակցությունների մասին
28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
28.09.2026 | 10:56
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 10:48
Անահիտ Մանասյանը Բրյուսելում քննարկել է ՄԻՊ անկախության և արդյունավետ աշխատանքի երաշխիքները
28.09.2026 | 10:32
Համլետ Մանուկյանը` World challenge cup-ի հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 10:17
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել
28.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 28-ի դրությամբ
28.09.2026 | 09:45
Պապիկյանը չհայտարարված այցով մեկնել է զորամասերից մեկը ու հետևել առավոտյան մարմնամարզությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
28.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

«Ադրբեջանը չի կատարում ստանձնած միջազգային պարտավորությունները և իր հասարակությանը չի պատրաստում խաղաղության»,- այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այսպիսի տեսակետ արտահայտեց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

«Նոր երևույթ չի, որ Ադրբեջանը չի կատարում ստանձնած պարտավորությունները, դա վերաբերվում է ավելի գլոբալ հարցերին։ 1994 թվականին կնքված եռակողմ Համաձայնագիրը պահանջում է ռազմական գործողությունների և կրակի դադարեցում։ 2016 թվականի ապրիլը ցույց տվեց, թե նա ինչպես է կատարում իր միջազգային պարտավորությունները»,- ասաց փոխնախարարը։

Հայաստանի նոր կառավարությունը հստակ ձևակերպել է, որ Արցախը պետք է դառնա բանակցությունների կողմ։ Ադրբեջանից սրան հակադարձում են, որ դա հնարավոր չէ և այդպիսի առաջարկն ընդամենը բանակցությունները տանում են փակուղի։ Արդյոք տեսակետների այս հակադրությունը չի՞ նշանակում, որ նախ՝ բանակցությունների վերսկսումն է սարերի հետևում, և հետո՝ իզուր է այս պահին խոսել Արցախի հարցի կարգավորման մասին։

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը պատասխանեց․ «Նույնիսկ միջնորդների մտքով երբևէ չի անցել, որ եթե բանակցությունները մտնեն արդյունավետ բանակցային փուլ, դա հնարավոր է անել առանց Արցախի։ Ինչքան Ադրբեջանը դիմակայում է դրան, դա նշանակում է, որ ինքը պատրաստ չէ արդյունավետ բանակցությունների։ Երբ հարցը գնա բուն բանակցություններին, այդ փուլում Հայաստանը չի կարողանա Արցախի անունից խոսել։

Քանի Արցախը չկա բանակցություններում, որևէ տեղաշարժ անհնարին է, և երբ Հայաստանի Հանրապետության կողմից հայտարարվում է, որ Արցախը պետք է մասնակցի, դա ինձ հուշում է նրա մասին, որ հայկական կողմերը շահագրգիռ են, որպեսզի լինեն արդյունավետ բանակցություններ, այլ ոչ թե՝ բանակցություններ բանակցությունների համար, ինչպես մինչև այդ եղել է»։

Պարոն Քոչարյանի խոսքով՝ այդ ընթացքում Ադրբեջանն իր ռազմական սպառազինություններն է զարգացնում և իրականացնում իր քարոզչությունը․ «Արցախի մասնակցության հարցը լակմուսային թղթի պես ցույց է տալիս՝ արդյոք Ադրբեջանը ցանկանո՞ւմ է հարցի կարգավորում։ Խնդիրն իր դաշտում է, եթե ինքը ցանկանում է բանակցություններ, պետք է Արցախը ներգրավվի»։

 

Ռոբերտ Անանյան