Զոհրաբ Մնացականյանն ու Եվրահանձնաժողովի փոխնախագահը անդրադարձել են թվային օրակարգի շուրջ համագործակցության հեռանկարներին

Լուրեր

28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ մարտի 7-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ թվային միացյալ շուկայի հարցերով հանձնակատար Անդրուս Անսիպի հետ։

«Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը և Եվրամիությունն անցած տարիների ընթացքում կուտակել են գործընկերության և համատեղ աշխատանքի մեծ փորձ, և ՀՀ վարչապետի՝ օրերս Բրյուսել կատարած այցը լավ առիթ էր բազմաոլորտ համագործակցության ընդլայնմանն ուղղված հետագա գործնական քայլերն ուրվագծելու համար։

Զրուցակիցներն անդրադարձան թվային օրակարգի շուրջ համագործակցության հեռանկարներին: Այս համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծեց, որ կառավարության զարգացման օրակարգի հիմքում ընկած է տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծարար կրթության վրա հիմնված տնտեսության զարգացման խթանումը։

Անդրադառնալով Արևելյան գործընկերության 10-ամյակին՝ նախարար Մնացականյանը հայտնեց, որ հայկական կողմը, որը մշտապես աչքի է ընկել Արևելյան գործընկերության ձևաչափում ակտիվ ներգրավվածությամբ, ներդրումը կբերի նաև 10-ամյակի նշանավորման հարցում՝ նախաձեռնելով երիտասարդությանը և նորարարությանը նվիրված միջոցառում:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զրուցակցին ներկայացրեց այս տարվա հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքներն՝ ընդգծելով, որ համաժողովը ոլորտի խոշորագույն միջազգային միջոցառումներից է, որը վերջին տասնամյակում առաջին անգամ անց է կացվելու Եվրոպայում»,- ասված է հաղորդագրությունում: