«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորի թաքստոցից, ինչպես նաև «Կոշ» ՔԿՀ-ում ոչ թույլատրելի իրեր են հայտնաբերվել

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարտի 1-ին՝ ժամը 12:00 սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Մ. Ն.-ի պայուսակից՝ նախօրոք պատրաստված թաքստոցից, հայտնաբերվել են 2 բջջային հեռախոս՝ առանց բաժանորդային քարտի, լիցքավորիչի 4 գլխիկ և 5 լար, 1 գալարալար, 5 ականջալար՝ գործարանային տուփերով և կենցաղային 2 դանակ։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ կալանավորված անձ Մ. Ն.-ն հիմնարկ էր ընդունվել Ոստիկանության Գեղարքունիքի մարզի Սևանի բաժնի ձերբակալվածներին պահելու վայրից:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Մարտի 06-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, հիմնարկի արգելագոտու տարածքում հայտնաբերել և առգրավել են ներնետված պոլիէթիլենային փաթեթ, որում առկա էին 7 գր ընդհանուր քաշով սև, կոշտ զանգված, 11 գր ընդհանուր քաշով դեղնականաչավուն զանգվածով հինգ փաթեթ, «B 8» գրառմամբ 2 սպիտակ դեղահաբ և քացախաթթվին բնորոշ հոտով հեղուկ՝ դեղի պլաստմասսե տարայում:

Այսօր՝ մարտի 7-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, նույն հիմնարկի աշխատակիցները տեղանքի զննությամբ հիմնական պատից 30 սմ հեռավորության վրա հայտնաբերել են կպչուն ժապավենով ամրացված փաթեթ, որում եղել են 13 գր ընդհանուր քաշով կանեփանման, կանաչավուն զանգված, 1 գր «B 8» գրառմամբ դեղահաբ, 4 գր քաշով սև, կոշտ զանգված, դեղանյութի համար նախատեսված սրվակ՝ 1/3 չափով լցված հեղուկով, 0.5 գր քաշով բյուրեղյա, սպիտակ զանգված, 0.4 գր քաշով սպիտակ, փոշենման զանգված, ինչպես նաև կպչուն ժապավենով փաթեթավորված 0.5 լ պլաստմասսե տարայով սպիրտին բնորոշ հոտով հեղուկ:

Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության, կատարվում է հետաքննություն: