Հայաստանը ITB Berlin-ում ներկայացրել է իր զբոսաշրջային գրավչությունները

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Հայաստանի  զբոսաշրջության զարգացման հիմնադրամը,  ՀՀ ՏԶՆՆ Զբոսաշրջության կոմիտեի տարեկան ծրագրի շրջանակներում, մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ մարտի 6-10-ը կազմակերպել է ITB Berlin 2019 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին Հայաստանի զբոսաշրջային ընկերությունների մասնակցությունը։ Ցուցահանդեսին հայկական միասնական տաղավարը ներկայացրել են 14 զբոսաշրջային ընկերություններ:

Ցուցահանդեսի շրջանակներում տարաբնույթ միջոցառումների միջոցով ներկայացվում է հայկական զբոսաշրջային ներուժը։

Ցուցահանդեսի շրջանակներում, մարտի 7-ին, ՀՀ ՏԶՆՆ Զբոսաշրջության  կոմիտեի զբոսաշրջության զարգացման փորձագետ Սեբաստիան Ֆալկը, ինչպես նաև Գերմանիայում ՀՀ դեսպանատան պաշտոնյաները մասնակցել են Մետաքսի ճանապարհի երկրների նախարարական 9-րդ հանդիպմանը: Հանդիպումը նվիրված էր զբոսաշրջության երկարաժամկետ զարգացման հարցերին՝ «Մետաքսի ճանապարհ»-ի պատմական երթուղուն։

ITB Berlin 2019-ի շրջանակներում Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը հանդիպումներ է ունեցել գերմանացի, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներից ժամանած բլոգերների հետ, ձեռք բերել պայմանավորվածություններ, ինչը կնպաստի դեպի Հայաստան արտասահմանյան բլոգերների ճանաչողական այցերի կազմակերպմանը, որի շրջանակներում կներկայացվեն Հայաստանի զբոսաշրջային ներուժն ու գրավչությունները։

Մարտի 7-ին Հայաստանի միասնական տաղավարով մասնակցող զբոսաշրջային ընկերությունները մասնակցել են նաև «ITB Speed Networking Event» ծրագրին։ Ծրագրի շրջանակում պայմանավորվածություններ են ձեռք բերվել հայկական և ցուցահանդեսին մասնակից արտասահմանյան ընկերությունների ու անհատների միջև B2B հանիպումների ձևաչափով։

ITB Berlin 2019 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը շարունակվում է և հայկական զբոսաշրջային ընկերությունները ձեռք են բերում նոր պայմանավորվածություններ։

ITB Berlin միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը B2B ձևաչափի հանդիպումների, գործարար կապերի ստեղծման ու ամրապնդման լավագույն միջազգային հարթակներից է: