Տնօրենները շատ վրդովված էին, ասացի՝ մի խառնվեք իրար. Նազենի Ղարիբյանը՝ ՊՈԱԿ տնօրենների հետ հանդիպման մասին. ՏԵԱԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Մշակութային ՊՈԱԿ-ներն օպտիմալացնելու հանձնարարականը եղել է Կառավարությունից և այն բխում է Կառավարության ծրագրից։ Այդպիսի հանձնարարականներ տրվել են նաև մյուս նախարարություններին, բայց քանի որ մեր ներկայացրած տեղեկանքն ինչ-որ մեկը դուրս է հանել և տվել լրատվամիջոցներին, դա առաջացրել է մեծ աղմուկ»,- Կառավարության նիստից հետո ասաց Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը։

Ըստ նրա՝ օպտիմալացման հանձնարարականում կա կոնկրետ սկզբունք՝ ոչ թե գնալ գումարի տնտեսման կամ կրճատումների, այլ՝ առաջնորդվել պատասխանատվությունների համախմբման և գործունեության արդյունավետության բարձրացման սկզբունքով։

Տիկին Ղարիբյանի խոսքով՝ օպտիմալացումը պետք է արվի ՊՈԱԿ-ների տնօրենների մասնակցությամբ, հաշվարկների ու վերլուծությունների հիման վրա․ «Այս ընթացքում հասկացել եմ, որ տնօրենների կարծիքը չի նշանակում ամբողջ ՊՈԱԿ-ի կարծիք։ Այս ընթացքում 2-3 դեպք պարզեցի, որ տնօրենները կտրականապես դեմ են փոփոխությանը, այն ինչ ինձ հետ կապի մեջ գտնվող կոլեկտիվներն ասում են՝ մենք շատ ուրախ ենք»։

Ինչպես հայտնի է, վերջերս հանդիպում է տեղի ունեցել 70 ՊՈԱԿ-ների տնօրենների և Նազենի Ղարիբյանի միջև․ «Մեր տնօրենները վրդովված էին, ասացի մի խառնվեք իրար, սա նորմալ աշխատանք է, պարզապես թուղթը դուրս է սպրդել։ Այդտեղ կան կոնկրետ քաղաքական և անձնական շահեր, հենց պաշտոնի հետ կապված։ Հասավ մի տեղ, որ տնօրեններն ասում են՝ մենք վիրավորված ենք, ինձ համար հարց է առաջանում՝ ինչի՞ց են վիրավորված։ Իմ գործը ես անում եմ, ես պարտավոր չեմ որևէ մեկին տեղյակ պահել»,- պատմեց Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը։

Նրա տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում ելույթ են ունեցել բոլոր այն տնօրենները, որոնք ցանկացել են։ Նույնիսկ իրեն առաջարկների փաթեթ են փոխանցել, սակայն վերջնական որոշում դեռևս չկա, թե որ ՊՈԱԿ-ները կօպտիմալացվեն և ինչ չափով։

Մանրամաներըը՝ տեաանոութում:

Ռոբերտ Անանյան