Այդ մարդկանց պետական համակարգում պահելու միակ ձևը պարգևավճարն է. Թունյանը՝ ՊԵԿ նոր պարգևավճարների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Factor.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօրվանից պատգամավորների հետ աշխատանքային քննարկումների նոր ձևաչափ է սկսում: Մոտ կես ժամ տևողությամբ հանդիպումների ժամանակ խմբակցության ղեկավարին է ներկայացվում հանձնաժողովի կատարած աշխատանքն ու առաջիկա անելիքները:

Այսօր Մակունցը հանդիպել է տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության, տնտեսական և գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների ղեկավարների ու անդամների հետ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ աշխատանքային քննարկումներ են տեղի ունենում: «Մենք սկսել ենք Հարկային օրենսգրքի ուսումնասիրություն, ամենագլոբալը դա է: Դա մի հատ մարսենք, նոր կանցնենք մյուս նախագծերին: Պարտադիր չէ, որ վերցնենք ինչ-որ օրենսգիրք, կարող է լինել ինչ-որ օրենքի փոփոխություն»:

Բաբկեն Թունյանից հետաքրքրվեցինք, թե Հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում քաղաքացիները կրկին պարտադիր կենսաթոշակային համակարգ վճարումները կատարելո՞ւ են 5%՝ 2.5%-ի փոխարեն:

Հանձնաժողովի նախագահը նշեց, որ դա լինելու է եկամտահարկի համահարթեցմանը զուգահեռ. «Ի սկզբանե նախատեսված է եղել, որ քաղաքացիները 5% են վճարելու, բայց որպեսզի այս անցումը սահուն լինի և այդ 2.5 %-ի բեռը չզգացվի, դա կլինի եկամտահարկի նվազմանը զուգահեռ»:

ՊԵԿ-ում կրկին պարգևատրումներ են եղել: Հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ ՊԵԿ պարգևավճարների աստղաբաշխական թվերը քննարկման թիվ մեկ թեման էին դարձել, բանը հասել էր նրան, որ «Իմ քայլը» խմբակցությունը ՊԵԿ ղեկավարին հրավիրել էր՝ հաշվետվություն ներկայացնելու:

Factor.am-ը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ այդ աղմուկից հետո ՊԵԿ-ում կրկին պարգևավճարներ են բաժանվել: «Եթե պարգևատրումները հիմնավորված են և պայմանավորված են աշխատողների կատարած աշխատանքով, նորմալ եմ վերաբերվում: Կան ոլորտներ, որոնց աշխատավարձը բավարար չէ, որ մնան պետական համակարգում: Այս պահին այդ մարդկանց պետական համակարգում պահելու միակ ձևը պարգևավճարների ինստիտուտն է»,- ասաց Բաբկեն Թունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան