Բաքվի համար շատ ծանր քայլ է Արցախի ներգրավումը բանակցություններին. Շավարշ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
28.09.2026 | 11:50
Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված անձը ձերբակալվել է
28.09.2026 | 11:42
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրման խոչընդոտները
28.09.2026 | 11:31
Թրամփը հայտնել է Իրանի հետ սպասվելիք նոր բանակցությունների մասին
28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
28.09.2026 | 10:56
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 10:48
Անահիտ Մանասյանը Բրյուսելում քննարկել է ՄԻՊ անկախության և արդյունավետ աշխատանքի երաշխիքները
28.09.2026 | 10:32
Համլետ Մանուկյանը` World challenge cup-ի հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 10:17
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել
28.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 28-ի դրությամբ
28.09.2026 | 09:45
Պապիկյանը չհայտարարված այցով մեկնել է զորամասերից մեկը ու հետևել առավոտյան մարմնամարզությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
28.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

«Հայաստանի կառավարությունը չի հրաժարվել Վիեննայի և Սանկտ Պետեբուրգի պայմանավորվածություններից։ Այդ ուղղությամբ քայլեր արվել են։ Ժամանակավոր, բայց փոփոխություն կա սահմանագծում»,- Կառավարության նիստից հետո Factor.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ նկատի ունենալով լարվածության որոշակի թուլացումն ու միջադեպերի նվազումը։

Վերոհիշյալ պայմանավորվածություններից մեկն էլ Անջեյ Կասպրշիկի խմբի կազմի ընդլայնում էր, որը մինչ օրս տեղի չի ունեցել, և ըստ պարոն Քոչարյանի՝ պատճառն ադրբեջանական կողմն է։

Factor.am-ի հարցին՝ եթե Արդբեջանը չի կատարում նախկին պայմանավորվածությունները, այդ դեպքում ինչո՞ւ է Հայաստանի ղեկավարը ներկայանում Ալիևի հետ հանդիպմանը, Շավարշ Քոչարյանն ասաց․ «Ցանկացած հանդիպում ավելի նախընտրելի է, քան ռազմական գործողություն, և առ այսօր հանդիպումներն ուղղված են նաև հետևյալ նպատակին՝ նվազեցնել ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերը»։

Ըստ փոխարտգործնախարարի՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները շատ լավ հասկանում են, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղան՝ կողմերի համաձայնությամբ:

«Խնդիրն այն է, որ դա Բաքվի համար շատ ծանր քայլ է, և ինքն ամեն գնով ձգտելու է, որպեսզի դա չլինի։ Այն պահից, երբ ԼՂՀ-ն որպես լիարժեք բանակցային կողմ նստեց բանակցության սեղանի շուրջ, իրենց ամբողջ քարոզչական մեքենայի մեխը քանդվում է։ Մենք պետք է հետևողական լինենք, որ դա միջազգային հանրության ջանքերով պարտադրվի Ադրբեջանին»,- նշեց Շավարշ Քոչարյանը։

Առաջիկայում սպասվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, և ըստ Փաշինյանի, լինելու են բանակցության ֆորմատի շուրջ քննարկումներ։

Factor.am-ի հարցին՝ արդյոք բանակցությունների վերսկսման դեպքում հիմքում դրվելու են Մադրիդյան սկզբունքները, թե՞ Հայաստանը կարող է հրաժարվել այդ սկզբունքներից, Շավարշ Քոչարյանն ասաց․ «Առ այսօր գոյություն ունի միայն մեկ փաստաթուղթ, որը 3 կողմերից 2-ն ընդունել է որպես բանակցությունների հիմք, դա Մադրիդյան սկզբունքներն են։ Այլ փաստաթուղթ, որը 2 կողմն ընդունել է որպես հիմք, գոյություն չունի։ Ինչը կլինի վերսկսվող բանակցությունների հիմքը, դժվարանում եմ ասել։ Արցախը Մադրիդյան սկզբունքները չի ընդունել որպես հիմք բանակցությունների համար։ Մադրիդյան սկզբունքները չեն ընդունվել, չեն հաստատվել, այլ ընդունվել են որպես հիմք բանակցությունների համար»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան