Թալինի և Ամասիայի հատվածում թափված անձրևը կազմել է Երևանի՝ օգոստոս ամսվա տեղումների միջին քանակի քառապատիկը. Գ. Սուրենյան

Լուրեր

15.10.2026 | 17:07
Իհարկե օրինական է CPS բենզալցակայանը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 16:55
Բրյուսելը սպասում է Զելենսկիին․ մեկնարկեց Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.10.2026 | 16:50
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ ասուլիս՝ COP17-ի մեկնարկին ընդառաջ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 16:44
Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջին. Երեմ Սարգսյան
15.10.2026 | 16:30
Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.10.2026 | 15:04
Իսրայելի նախագահը Թուրքիայի օդային տարածքի արգելքը շրջանցելու համար Բաքու է մեկնել AZAL-ի չվերթով՝ անցնելով նաև ՀՀ տարածքով
Բոլորը

«Ինչպես և կանխատեսվել էր օգոստոսի 15-ի երեկոյան ժամերից, օգոստոսի 16-ին և 17-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում դիտվել է անձրև և ամպրոպ, հատկապես առատ տեղումներ են գրանցվել Ամասիայի և Թալինի հատվածում 36-41 մմ։ Որպեսզի պատկերացնեք թե որքան առատ է եղել Թալինի և Ամասիայի հատվածում թափված անձրևը, պետք է ասեմ, որ այն կազմում է Երևանի ամբողջ օգոստոս ամսվա տեղումների միջին քանակի քառապատիկը»,- ֆեյսբուքյան իր էջում գրառել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: 

Արարատյան դաշտում, մասնավորապես Խոսրովի արգելոցի հատվածում ցիկլոնը թույլ է արտահայտվել, ինչի հետևանքով այդ հատվածում դիտված անձրևները եղել են համեմատաբար կարճատև և թույլ։ Չնայած հզոր ամպամածության գոտու առակայությանը՝ օդային հոսանքները տեղումնաբեր ամպերը Խոսրովի արգելոցի տարածքից տեղափոխել են Ջերմուկի և Արենիի տարածք, որտեղ դիտվել են առատ անձրևներ։ Արարատյան դաշտում քիչ տեղումները պայմանավորված են եղել նաև տևական ժամանակ խիստ բարձր ջերմային ֆոնով և անձրևազուրկ օրերով, ինչի հետևանքով օդի հարաբերական խոնավությունը եղել է շատ ցածր։


Ներկա պահին Խոսրովի արգելոցի հատվածում տեղում է անձրև։ Այսօր ժամանակ առ ժամանակ և հատկապես երեկոյան ժամերին հանրապետության շրջանների զգալի մասում, այդ թվում նաև Արարատյան դաշտում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, իսկ օգոստոսի 18-22-ին կրկին սպասվում է առանց տեղումների եղանակ և օդի ջերմաստիճանի բարձրացում մոտ 3-4 աստիճանով։


*Նկարների վրա սլաքներով նշված է տեղումնաբեր ամպերի շարժման ուղղությունը»:

 

Gagik Surenyan-ի լուսանկարը:

 

Gagik Surenyan-ի լուսանկարը: