Եվրախորհրդարանի ընտրություններից հետո ՀՀ-ի հետ հարաբերություններում կտրուկ շրջադարձ սպասել պետք չէ. պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Սպասել, որ Եվրախորհրդարանի ընտրություններից հետո կտրուկ շրջադարձ կլինի նաև Հայաստանի հետ հարաբերություններում, պետք չէ: «Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի կիրարկման հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵԽ ընտրություններից առաջ Բրյուսել այցի նպատակահարմարության մասին հարցին:

«Ընդհանուր Եվրամիության քաղաքականությունը կտրուկ փոփոխությունների չի ենթարկվում: Եթե մենք վերլուծենք վերջին 30 տարվա ընթացքում տեղի ունեցած քաղաքական շրջադարձերը, կտրուկ ոչինչ չի փոփոխվել: Այսինքն՝ ընտրություններից հետո ընդհանուր արտաքին քաղաքական, ներքին քաղաքական կամ այլ ոլորտներում փոփոխությունը շատ կտրուկ չի եղել: Եվ սպասել, որ Եվրախորհրդարանի ընտրություններից հետո կտրուկ շրջադարձ կլինի նաև Հայաստանի հետ հարաբերություններում, պետք չէ»,- ասաց Սիմոնյանը:

Պատգամավորը կարծում է, որ այս հանդիպումների առիթը բաց թողնել պետք չէր. «Մենք կողմ ենք ցանկացած հանդիպման, որը Հայաստանին տալիս է նոր քաղաքական, տնտեսական, մշակութային հնարավորություններ: Ինչքան շատ շփումներ լինեն բարձր մակարդակով ԵՄ-ի հետ, այնքան ավելի դրական փոփոխություններ կլինեն»:

Սակայն, ըստ Կարեն Սիմոնյանի, մի բան է պայմանավորվածություններ ձեռք բերելը, այլ բան՝ դրանց կիրարկումը: «Այսինքն՝ կիրառումը պետք է համապատասխանի այն սպասումներին, որոնք ձևավորվում են այդ հանդիպումների ընթացքում: Հետևաբար՝ մենք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք ոչ միայն բուն հանդիպումներին, ընդհանուր հայտարարություններին, այլ նաև դրանցից հետո կատարվող գործողություններին»,- հավելեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: