Վարչապետի բրյուսելյան այցի ընդհանուր տպավորությունն առավել քան բավարարող է. Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցի ընդհանուր տպավորությունն առավել քան բավարարող է: «Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի կիրարկման հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

Նա հիշեցրեց, որ Բրյուսելում վարչապետը հանդիպեց Եվրամիության ինստիտուտների երեք առանցքային ներկայացուցիչների՝ Դոնալդ Տուսկի, Ժան-Կլոդ Յունկերի և Ֆեդերիկա Մոգերինիի հետ, ինչպես նաև «ելույթ ունեցավ Եվրախորհրդարանում՝ բավական հստակ շեշտադրումներով, ԵԽ պատգամավորներին ուղղված հստակ մեսիջներով»:

«Դատելով այս ամբողջ տեղեկատվությունից՝ կարող եմ ասել, որ այցը հաջողված էր: Հստակ շեշտադրվեց երկու կողմից էլ Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի կիրարկման ընթացքի կարևորությունը, փոխգործակցության, փոխօգնության պատրաստակամությունը շեշտվեց, առանձնահատուկ շեշտադրվեց նաև վիզաների ազատականացման երկխոսության կարևորությունը»,- հավելեց պատգամավորը:

Արման Եղոյանի համոզմամբ՝ եթե առկա բոլոր ուղղություններով շարժվենք առաջ՝ արդեն իսկ հաշվի առնելով ձեռք բերված պայմանավորվածությունները, շատ սեղմ ժամկետներում շատ շոշափելի արդյունքներ կունենանք:

Մանրամասները՝ տեսանյութում: