Նախկին իշխանության գլուխն է պոկվել, հին համակարգը դեռ ապրում է. քաղաքացի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
Բոլորը

Անցյալ տարվա հուլիսի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողների հետ։ Վարչապետը խոստացել էր միջնորդել իրավապահ մարմիններին զբաղվել գործերով՝ արդյունքներ արձանագրելու ակնկալիքով։

2010 թվականին Արցախում մահացած Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ իր որդու մահվան գործը, թեև դատարանի որոշմամբ հանվել է կասեցումից, սակայն մինչ օրս որևէ առաջընթաց չկա. «Սա արդեն երրորդ անգամն է, որ գործը կասեցումից հանվում է, բայց դրանից հետո ոչինչ չի արվել։ Մենք տեղեկացել ենք, որ իմ տղայի և Տիգրան Օհանջանյանի մահվան գործերը հասարակական կազմակերպությունների հետ միասին պետք է նորից քննարկի Քննչական կոմիտեն։ Ես չգիտեմ էս ինչ են ուզում անել, չեմ հավատում», – ասաց Նանա Մուրադյանը։

Կինն ասում է, որ Նիկոլ Փաշինյանից մեծ սպասումներ են ունեցել և ունեն, սակայն մեծ կասկածներ ունեն, որ քննչական մարմինները վարչապետին իսկապես օբյեկտիվ տեղեկատվություն են հաղորդում իրենց որդիների մահվան գործերով. «Գործերը վերաբացել են, բայց զուգահեռ քննիչն ինձ կանչում, ասում ա ոչ մի բան էլ չենք կարող անել, իրեղեն ապացույցները ոչնչացվել են։ Նախկին իշխանության գլուխն ա պոկվել, հին համակարգը դեռ ապրում է», – դժգոհեց Նանա Մուրադյանը։

Խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողների հետ այսօր հանդիպել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։ Նա նախ առաջարկել է գնալ, հանդիպել ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հետ, հետո որոշվել է վարչապետի ու ծնողների միջև առաջիկայում հանդիպում կազմակերպել։ Հստակ ժամանակ դեռ չի որոշվել։

Նանա Մուրադյանը պնդում է, որ վարչապետի հետ հանդիպմանը մասնակից դառնան նաև ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը, և իրավապահ մարմինների այն ներկայացուցիչները, որոնք զբաղվել են իր որդու գործով։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան