Առաջիկայում ոչ պոպուլյար խնդիր ենք լուծելու, բայց, այո՛, կրճատումներ լինելու են․ ՀՀ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.03.2026 | 12:59
«Սանդերլենդը» Ֆինն Գերագուսյանին շնորհավորել է Հայաստանի հավաքականում նորամուտի առթիվ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
30.03.2026 | 12:50
Երեք օրում բացահայտվել է 232 հանցագործություն, գրանցվել է 32 ավտովթար. ՆԳՆ ոստիկանություն
30.03.2026 | 12:39
Մեկնարկել է շախմատի Հավակնորդների մրցաշարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 12:28
Պակիստանը հայտարարել է, որ «առաջիկա օրերին» կարող է հյուրընկալել ԱՄՆ-Իրան բանակցությունները
30.03.2026 | 12:19
⁠Իրանը հաստատել է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատարի մահը
30.03.2026 | 12:10
Փաշինյանը՝ ՔՊ-ի վարչապետի թեկնածու // Հայաստանում տեղումները կշարունակվեն․ ԼՈՒՐԵՐ
30.03.2026 | 12:01
ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ Իրանի ծանր ջրի գործարանը «վնասվել» է Իսրայելի հարվածից․ այն այլևս չի գործում
30.03.2026 | 11:53
Իրանը հայտնել է Բնական պաշարների կազմակերպության անվտանգության ստորաբաժանման ղեկավարի զոհվելու մասին
30.03.2026 | 11:48
Ջորջիո Պուլասն Արման Ծառուկյանին վճարել է պարտված գրազը՝ 10 հազար դոլար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 11:40
Բացվել է Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի անվանատախտակը
30.03.2026 | 11:28
Բոգոտա․ Էլինա Ավանեսյանը պարտվել է որակավորման փուլում
30.03.2026 | 11:24
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ամերիկյան համալսարանում դասերը մարտի 30-ին կանցկացվեն առցանց
30.03.2026 | 11:11
Լիբանանում ՄԱԿ-ի մեկ խաղաղապահ է զոհվել, ևս մեկը՝ ծանր վիրավորվել
30.03.2026 | 11:05
Մարգահովիտ բնակավայրում գազ չի լինի
30.03.2026 | 10:51
Ծանրամարտի ԵԱ․ Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը հայտնի են
Բոլորը

Կառավարությունը մարտի 7-ի նիստում հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի և  գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» և կից նախագծերի փաթեթին։

 «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծով  Կառավարությունը կազմված է  լինելու վարչապետից, երկու փոխվարչապետներից և նախարարներից:

Կառավարության կառուցվածքում ընդգրկվում են հետևյալ նախարարությունները.

1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,

2) առողջապահության նախարարությունը,

3) արդարադատության նախարարությունը,

4) արտակարգ իրավիճակների նախարարությունը,

5) արտաքին գործերի նախարարությունը,

6) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը,

7) շրջակա միջավայրի նախարարությունը,

8) պաշտպանության նախարարությունը,

9) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը,

10) բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը,

11) Էկոնոմիկայի նախարարությունը,

12) ֆինանսների նախարարությունը:

Նախագծի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ առաջարկվող փոփոխություններով իրենք փորձում են լուծել իրենց հիմնական խնդիրը՝ պետական կառավարման արդյունավետության բարձրացումը։

«Մենք գնալու ենք հանդարտ ճանապարհով, կադրային ջարդ չենք անելու, նախարարություններն իրենց հաստիքներով կոնսոլիդացվելու են։ Այո՛,  կրճատումներ լինելու են, բայց յուրաքանչյուր պետական ծառայող իր շանսն է ստանալու։  Մենք պետք է լինենք մաքսիմալ շրջահայաց, որ պետական կառավարման ապարատի արդյունավետության բարձրացմանը հասնենք՝ որպես նպատակ, և այս քայլը դրան հասնելու միջանկյալ տարբերակ է, որով յուրաքանչուր պետաշխատակցի առաջ դրվում է շատ կոնկրետ խնդիր՝  վերանայել սեփական աշխատանքի որակը։ Մենք առաջիկայում ոչ պոպուլյար խնդիր պետք է լուծենք, որ պետական կառավարման համակարգում պետք է աշխատեն բարձր որակավորում ունեցող աշխատակիցներ, սրանից բխող հետևանքներով»,- նշեց վարչապետը։

Նշենք, որ  օրենքի նախագիծը կքննարկվի ԱԺ ոչ թե արտահերթ, այլ հերթական նստաշրջանի ընթացքում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան