Հայաստանն ավտորիտար պետություն չի լինի. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Եվրոնյուզին

Լուրեր

10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
Բոլորը

Ժողովրդավարությունը մեր ազգային արժեքներից է բխում: Եվրոնյուզին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Լրագրողի հարցին՝ հաշվի առնելով նրա լայն ժողովրդականությունը, հնարավո՞ր է Հայաստանի ներկա սերունդը միայն մեկ առաջնորդի ճանաչի՝ Նիկոլ Փաշինյանին, եթե նա ընտրվի նորից և նորից, ՀՀ վարչապետը պատասխանել է. «Եթե ես ընտրվեմ ազատ և ժողովրդավարական ընտրությունների ճանապարհով, դա նորմալ է: Բայց եթե Հայաստանում ավտորիտար կառավարման կամ բռնապետության վտանգ լինի, դրա համար ոչ մի շանս չի լինի: Ժողովրդավարությունը մեր ազգային արժեքներից է բխում»:

Վարչապետի պաշտոնում վերընտրվելուց հետո Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխության, Մոսկվայի և Բրյուսելի միջև հարաբերությունները հավասարակշռելու մասին հարցին էլ Փաշինյանը պատասխանել է. «Չեմ կարծում, որ հավասարակշռություն բառը ճիշտ ձևակերպում է: Մեր արտաքին քաղաքականության կարևորագույն նպատակն է ավելի ամրացնել մեր անկախությունը, պաշտպանել մեր ինքնիշխանությունը, անվտանգությունը և այլն»:

Նա նշել է, որ Հայաստանը կարևորում է Եվրամիության հետ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրն ու վճռական է այն իրագործելու հարցում: Ըստ Փաշինյանի՝ դա նշանակում է ունենալ իսկապես անկախ դատական համակարգ, կոռուպցիայի դեմ պայքարի և դրա կանխարգելման համար ինստիտուցիոնալ մեխանիզմ և այլն:

Զրույցում անդրադարձ է եղել նաև գազի գնի շուրջ Ռուսաստանի հետ տարվող բանակցություններին: Այդ խնդրում ուկրաինական փորձի մասին լրագրողի հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Չեմ կարծում, որ մենք պետք է ուկրաինական փորձի վրա ինչ-որ բան սովորենք: Մենք քննարկում ենք էներգետիկայի ոլորտում ցանկացած համագործակցության հնարավորություն Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի հետ: Մենք դա կքննարկենք նաև ԵՄ-ի հետ»: