ՀՀ առողջապահության նախարարությունը խորացնում է համագործակցությունը Ղազախստանի հետ

Լուրեր

28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
Բոլորը

Հայաստանի առողջապահության նախարարությունը խորացնում է համագործակցությունը Ղազախստանի Առողջապահության նախարարության հետ։

Կառավարության մարտի 7-ի նիստի օրակարգում ընդրգրկված չզեկուցվող հարցերից էր նաև «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջև` առողջապահության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը, որն ուղարկվելու է ՀՀ նախագահին՝ ստորագրման։

Ըստ նախագծի հիմնավորման՝  Հայաստանի և Ղազախստանի առողջապահության նախարարությունները վերջին տարիներին հետաքրքրված են եղել համագործակցության սերտացման հարցում:

Երկու երկրների առողջապահության բնագավառի ներկայացուցիչները ակտիվորեն մասնակցել են միմյանց երկրներում կազմակերպվող առևրատնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի նիստերին, ինչպես նաև միջազգային գործընկերների կողմից կազմակերպվող մի շարք առողջապահական միջոցառումներին:

2013 թվականի հոկտեմբերի 24-ին Երևանում կայացած առևրատնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստի արձանագրության 2-րդ կետով նախատեսվում էր ընդլայնել հայ-ղազախական հարաբերությունների իրավապայմանագրային հիմքը: Արդյունքում կողմերը համատեղ մշակեցին և 2018 թվականի հոկտեմբերի 25-ին Աստանայում ստորագրեցին առողջապահության բնագավառում համագործակցության համաձայնագիր: Վերջինիս մեջ ընդգրկված են այն բոլոր ոլորտները, որոնցում համագործակցությունը հետաքրքրություն է ներկայացնում երկու կողմերի համար, մասնավորապես` շարունակական բժշկական կրթության, դեղերի որակի վերահսկման, առողջապահական ծառայությունների բարելավման, հիգիենիկ-հակահամաճարակային հսկողության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ ոլորներ:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ղազախստանի Հանրապետությունը նույնպես հանդիսանում է Եվրասիական Տնտեսական Միության անդամ և նախատեսվում է ավելի սերտ փոխգործակցություն, ՀՀ առողջապահության նախարարությունը կարևորում է այդ պետության հետ առողջապահության ոլորտում  միջգերատեսչական համաձայնագրի կնքումը: Այն  իրավական հիմք կհանդիսանա երկու կողմերի միջև համագործակցության ծավալման և հետագա խորացման  համար:

Աղավնի Սուքիասյան