ԱՀ խորհրդարանում ընդունել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին

Լուրեր

28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Բոլորը

Մարտի 6-ին ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և ԱԺ սոցիալական ու առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են աշխատանքային այցով Արցախում գտնվող Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ:

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայությունից, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, ողջունելով ՀՀ առողջապահության նախարարին, բարձր է գնահատել ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները՝ նշելով, որ ՀՀ հաջողությունները նաև Արցախի հաջողություններն են: Այդ համատեքստում Վահրամ Բալայանը կարևորել է բարձր մակարդակի վրա գտնվող ԱՀ ԱԺ-ՀՀ ԱԺ փոխգործակցությունը :
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ Արցախ կատարած իր երրորդ այցի ընթացքում արդեն իսկ նկատելի է տեղի առողջապահական համակարգի զարգացումը՝ ՀՀ առողջապահական համակարգին և դրանում իրականացվող բարեփոխումներին զուգընթաց: Խոսելով ոլորտի զարգացման հիմնական ուղղությունների մասին՝ Արսեն Թորոսյանը շեշտել է օրենսդրական կարգավորումների անհրաժեշտությունը՝ մասնավորապես օրեսնդիր-գործադիր արդյունավետ փոխգործակցությունը:
Հանդիպման ընթացքում ՀՀ առողջապահության նախարարն Արցախի օրենսդիրներին է ներկայացրել «Ծխելու մասին» իր հեղինակած օրինագիծը, խոսել «Առողջապահության մասին» և «Բուժօգնության մասին» նախատեսվող օրինագծերի վերաբերյալ:
Կողմերը քննարկել են նաև ՀՀ և ԱՀ պետպատվերով ներկրվող դեղորայքին, արյան բանկերի արդյունավետ կառավարմանը, զորացրվելու պահին քաղաքացու առողջական վիճակի գնահատմանը, հղիության արհեստական ընդհատման օրենսդրական կարգավորումներին վերաբերող այս և այլ հարցեր: