Հայաստանում ազատ ու թափանցիկ ընտրությունների միջոցով նոր կառավարության ձևավորման գործընթացը բարձր գնահատականի է արժանի. Նիդերլանդների փոխվարչապետ

Լուրեր

28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ՝ որպես պահանջ, չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ մարտի 6-ին ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում է  ունեցել Նիդերլանդների փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Կայսա Օլոնգրենի (Kajsa Ollongren) հետ:

«Ողջունելով Հայաստանի դեսպանին՝ նախարար Օլոնգրենը նշեց, որ ծանոթ է Հայաստանում տեղի ունեցած զարգացումներին և ազատ ու թափանցիկ ընտրությունների միջոցով նոր կառավարության ձևավորման գործընթացին, ինչը բարձր գնահատականի է արժանի։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեպան Բալայանը նախարար Օլոնգրենին ներկայացրեց թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ընթացող լայնածավալ բարեփոխումները և կառավարության գործունեության օրակարգը։ Տիգրան Բալայանը տեղեկացրեց, որ 2019թ. տեղի են ունեցել բարձրաստիճան հանդիպումների երկու երկրների վարչապետերի և արտգործնախարարների միջև, ինչը պարարտ հող է ստեղծել տարբեր բնագավառներում երկկողմ փոխգործակցությունը խթանելու համար։

Կայսա Օլոնգրենը ողջունեց հայ-հոլանդական փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ նախաձեռնությունները՝ վստահեցնելով, որ իր ղեկավարած գերատեսչությունը և իր քաղաքական կուսակցությունը՝ D66-ը, պատրաստ են իրենց լիազորությունների շրջանակներում աջակցել դրանց։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարածքային կառավարման, հանրային ծառայության բարեփոխումների, ջրային ռեսուրսների կառավարման բնագավառներում հոլանդական փորձը Հայաստանում ներդրման հնարավորությունների շուրջ»,- ասված է հաղորդագրությունում: