Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է գերմանացի գործարարների պատվիրակությանը

Լուրեր

12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
Բոլորը

ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ մարտի 6-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է գերմանացի գործարարների պատվիրակությանը՝ Գերմանիայի տնտեսության Արևելյան Հանձնաժողով – Արևելյան Եվրոպա միության գործադիր տնօրեն Ուտե Կոխլովսկի – Քաջայայի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը շեշտել է, որ Գերմանիան Հայաստանի կարևոր գործընկերներից է և մեծ նշանակություն է տրվում տարբեր ձևաչափերով երկրի հետ փոխգործակցության խորացմանը: Նա հավելել է, որ կանցլեր Անգելա Մերկելի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցերը կարևոր ազդակ են դարձել երկկողմ կապերի ընդլայնման և խորացման համար ու համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու հեռանկարներ ստեղծել:

Փոխվարչապետի համոզմամբ՝ ներկայիս հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու հատկապես առևտրատնտեսական և ներդրումների ոլորտին վերաբերող հարցեր: Այս առումով նա կարևորել է երկու օր առաջ Երևանում 250 մեգավատ հզորությամբ ջերմաէլեկտրակայանի վերաբերյալ ուղիղ համաձայնագրի ստորագրումը, որում ընդգրկված է նաև գերմանական «Սիմենս» ընկերությունը: Փոխվարչապետը հյուրերին է ներկայացրել նաև կառավարության տնտեսական քաղաքականության գերակայությունները և զարգացման տեսլականը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ուտե Կոխլովսկի–Քաջայան ասել է, որ երկու երկրների կառավարությունների ղեկավարների այցելություններն իրենց համար խթան են դարձել՝ Հայաստան գալու և տեղում նոր գործնական կապեր հաստատելու, ինչպես նաև հները ամրապնդելու համար: Նա նշել է, որ վերջին տարիների ընթացքում սա Հայաստան այցելող ամենամեծ գերմանական գործարար պատվիրակությունն է, և հավելել, որ պատրաստ են ակտիվորեն մասնակցել երկրի արդիականացման գործընթացներին:

Այնուհետև գործարար պատվիրակության անդամները, որոնք ներկայացնում են տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսական ու խորհրդատվական, ավիացիոն, էներգետիկայի, լոգիստիկայի, մետաղաշինական, թվային առողջապահության, դուալ կրթության, գյուղատնտեսության ոլորտների գերմանական ընկերություններ,  պատմել են իրենց ծավալած գործունեության մասին, որին հաջորդել է հարցուպատասխան փոխվարչապետի հետ: