Իտալական «Բրունո Սֆորնի» ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի գյուղապահովագրության ծրագրով

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, որ նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է իտալական վերապահովագրական բրոքերային հանրահայտ «Բրունո Սֆորնի»  ընկերության գործադիր տնօրեն Բրունո Սֆորնիին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև  ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը, ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը, Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալության գործադիր տնօրեն Աննա Վարդիկյանը,  տնօրենի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

Հանդիպման սկզբում Բրունո Սֆորնին հանգամանորեն ներկայացրել է իր ղեկավարած ընկերության գործունեությունը, մասնավորապես գյուղատնտեսության  ապահովագրության ոլորտում ունեցած փորձն ու պատմությունը՝ ընդգծելով, որ հետաքրքրված են Հայաստանում ներդրվող գյուղապահովագրության ծրագրով և պատրաստ են իրենց ներդրումն ունենալ, մասնավորապես խորհրդատվություն տրամադրել, կիսվել փորձով և գիտելիքներով, ինչպես նաև վերապահովագրական բրոքերային գործունեություն իրականացնել։ Նա շեշտել է, որ տպավորված է հայկական գյուղապահովագրության ծրագրով՝ հավելելով, որ այն շատ պրոֆեսիոնալ է մշակված։

Ողջունելով հյուրին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը նշել է, որ գյուղապահովագրությունը Հայաստանում նոր գործիք է, և իտալական փորձը օգտակար կարող է լինել տեղի ապահովագրողների համար։

«Ապահովագրական համակարգի ներդրումը կարևորագույն նշանակություն ունի երկրում գյուղատնտեսության զարգացման համար, այն կառավարության առաջնահերթությունների թվում է, և մենք  ամբողջապես սատարում ենք  ծրագրի կյանքի կոչմանը»,- մասնավորապես նշել է Գեղամ Գևորգյանը՝ հավելելով, որ համակարգի ներդրումը նաև բազմաթիվ անուղղակի դրական ազդեցություններ կարող է ունենալ ոլորտի վրա։

Նարեկ Հովակիմյանը նշել է, որ առաջիկայում նախատեսված է նաև հանդիպումների շարք հայկական ապահովագրական ընկերությունների հետ, որոնց հետ բանակցությունների արդյունքում էլ կորոշվի ընկերության հետ հնարավոր համագործակցությունը և ձևաչափը։

Նա նաև հավելել է, որ գյուղապահովագրության փորձնական ծրագրի շրջանակում այս տարի ընտրվել են հանրապետության 6 մարզեր, երեք ռիսկ՝ կարկուտ և հրդեհ, ցրտահարություն և երկու մշակաբույս՝ ծիրան և խաղող, հայկական 3 ապահովագրական ընկերություններ արդեն ցանկություն են հայտնել մասնակցել ծրագրին, վերապահովագրությունը կիրականացնի  աշխարհի խոշորագույն «Swiss Re» շվեյցարական ընկերությունը։