Ո՞վ է որոշել, որ Ալեքսանդր Սարգսյանը պետք է պետությանը 30 մլն դոլար նվիրաբերի ու իր հանգիստն այս օրերին վայելի Իսպանիայում․ Արման Բաբաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված, որ ՊԵԿ նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը պետությանը հյուրանոց նվիրելուց հետո ազատվում է պատասխանատվությունից, կամ ով է որոշում, որ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պետք է պետությանը 30 մլն դոլար նվիրաբերի ու իր հանգիստն այս օրերին վայելի Իսպանիայում։

Պատգամավորի հարցին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Անկեղծ ասած, ինձ հայտնի չէ դեպք, երբ ինչ-որ մեկը վճարում է արել և ազատվել պատասխանատվությունից։ Եթե ասեք, թե մեր Կառավարությունը քանի հոգու էր պլանավորել դատել և քանի հոգու  է դատել  կամ պլանը թերակատարել, գուցե ես կարողանամ պատասխանել հարցին։ Ես ասել եմ, որ այն ծավալներն ու տեմպը, որը կա, ինձ չի գոհացնում, որովհետև կարող է տպավորություն ստեղծվել, որ հեղափոխությունից հետո բոլորս անցել ենք մեր գործերին։ Կան հարցեր, որոնք ես ամենօրյա ռեժիմով  տալիս եմ, բայց նաև ինքս ինձ որոշ դեպքերում սահմանափակում եմ, որովհետև հասկանում եմ, որ ես դատավար ու քննիչ չեմ»:

Փաշինյանը կրկնեց, որ ժողովրդից թալանվածը կոպեկ առ կոպեկ վերադարձնելու են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան