Առաջարկ է եղել փոխանակել Կարեն Ղազարյանին, բայց ՀՀ-ում նման կարգավիճակում գտնվող Ադրբեջանի քաղաքացիներ չկան․ Արտակ Զեյնալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.07.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 24-ի դրությամբ
24.07.2026 | 10:03
ԱՄՆ-ն 13-րդ գիշերն անընդմեջ հարվածել է Իրանին, զոհեր կան. Թեհրանը թիրախավորել է ամերիկյան բազաները
24.07.2026 | 09:57
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 09:45
Վրաստանում և Աբխազիայում գիշերը էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումներ են գրանցվել
24.07.2026 | 09:30
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 23:28
Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
23.07.2026 | 23:09
27 հայ զինծառայող ավարտել է բրիտանական հրահանգիչների պատրաստման դասընթացը
23.07.2026 | 22:53
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 22:44
Լատվիայում հավանություն են տվել Ռուսաստանից գրքերի և խաղալիքների ներմուծման արգելքին
23.07.2026 | 22:15
Վահագն Խաչատուրյանը ստորագրեց փաստացի բնակության պահանջով ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը
23.07.2026 | 22:02
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող F-35-եր ստանալ, քանի դեռ պահպանում է ռուսական C-400-ները
23.07.2026 | 21:59
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» պարտվեց «Դեբրեցենին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 21:51
Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ-ում պարգևատրման գումար կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի աշխատողների միջև
23.07.2026 | 21:40
Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքար է․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 10,000 մարդ է տարհանվել
23.07.2026 | 21:27
Փոշու պարունակությունը Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանն այսօր խորհրդարանում բարձրաձայնեց Ադրբեջանում  20 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի գործին և նշեց, որ եթե անհապաղ պետությունը քայլեր չձեռնարկի նրան հայրենիք վերադարձնելու համար, հնարավոր է այլևս նրան չկարողանանք օգնել։

Պատգամավորի հարցին ի պատասխան՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ Կարեն Ղազարյանը ոչ թե գերեվարված է, այլ ձերբակալված, ինչը էականորեն բարդացնում է խնդիրը, քանի որ գործում են տարբեր իրավական ռեժիմներ։

Նախարար Զեյնալյանը նշեց, որ Կարեն Ղազարյանի ներկայացուցիչները գանգատ են ներկայացրել ՄԻԵԴ և ՀՀ-ն անպայման կծանուցվի և  կներգրավվի որպես երրորդ կողմ։

«Դրանից բացի, ՀՀ-ն գործադրում է դիվանագիտական և հումանիտար բոլոր միջոցները, որպեսզի նրա կյանքի անվտանգությունն ապահովվի, ինչպես նաև նրան Հայաստան վերադարձնի։ Առաջարկ է եղել նաև փոխանակել Կարեն Ղազարյանին, բայց  ՀՀ-ում նման կարգավիճակում գտնվող Ադրբեջանի քաղաքացիներ չկան։ Մենք գտնում ենք, որ Կարենը ապօրինաբար է գտնվում  անազատության մեջ և այն ինչ վերագրվում է Կարենին, չի համապատասխանում իրականությանը»,- ասաց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան