Սա վերջին տարիների գերմանական ամենամեծ գործարար պատվիրակությունն է Հայաստանում. Մաթիաս Քիսլերը՝ Տիգրան Խաչատրյանին

Լուրեր

11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
Բոլորը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր  ընդունել է մի խումբ գերմանացի գործարարների, որոնք Հայաստան են ժամանել Գերմանիայի տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության կողմից կազմակերպված այցի շրջանակներում։

Նախարար Խաչատրյանը ողջունել է հյուրերին և հույս հայտնել, որ նրանց այցը կլինի արդյունավետ՝ գտնելու համապատասխան հայաստանյան գործընկներին, հաստատելու գործարար կապեր։ Տիգրան Խաչատրյանը ներդրողներին է ներկայացրել ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունը՝ ընդգծելով, որ գործադիրի ծրագրի առաջնահերթություններից են գործարար և ներդրումային միջավայրի այնպիսի բարեփոխումները, որոնք ամենաբարենպաստ պայմանները կստեղծեն օտարերկրյա ներդրումային ծրագրերի համար։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը հյուրերի ուշադրությանն է ներկայացրել Հայաստանի ներդրումային գրավչությունները, արտոնյալ պայմանները, ապա անդրադարձել տնտեսության այն ոլորտներին, որոնք զարգացման առավել մեծ չիրացված ներուժ են պարունակում։ Նախարարն ընդգծել է, որ Կառավարությունը ձեռնարկում է առկա կարգավորումների առավելագույն պարզեցում։

Ներդրողներին ուղեկցող  Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը շնորհակալություն է հայտնել նախարարին և նշել․ «Սա վերջին տարիների գերմանական ամենամեծ գործարար պատվիրակությունն է Հայաստանում, ինչը հավաստում է մեր երկու երկրների միջև ծավալվող դինամիկ և աշխույժ հարաբերությունները, հատկապես՝ վերջին շրջանում»։

Գերմանիայի տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության գործադիր ղեկավար Ուտե Կոխլովսկի-Քաջայան շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման և կարևոր տեղեկատվության համար և ներկայացրել միության գործունեության շրջանակը։

Պատվիրակության անդամները նախարարին պատմել են իրենց բիզնես գործունեության և Հայաստանում հետաքրքրությունների մասին տարբեր ոլորտներում՝ ենթակառուցվածքներ, վերականգնվող էներգետիկա, բժշկական սարքավորումներ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, լոգիստիկա և այլն։

Նախարարը հաջողություն է մաղթել գործարարների խմբին՝ հավաստիացնելով, որ նախարարությունը պատրաստ է աջակցել իրենց բիզնես նախաձեռնություններում։