Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը միայն թեժացնում է սպառազինության մրցավազքը. ԱԳ փոխնախարարի հարցազրույցը Jerusalem Post-ին

Լուրեր

28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
Բոլորը

Հայաստանը կողջունի, եթե Իսրայելը, ԱՄՆ-ի ու եվրոպական երկրներից շատերի նման, զենք չվաճառի ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Հայաստանին: The Jerusalem Post-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը:

Պաշտոնյան նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, այլ միայն քաղաքական, իսկ Ադրբեջանին զենք վաճառելը միայն թեժացնում է սպառազինության մրցավազքը:

«Ադրբեջանին զենք վաճառելը սովորական գործնական հարաբերություններից վեր է և կարող է հետևանքներ ունենալ: Մենք հարուստ երկիր չենք, և ամեն անգամ, երբ Ադրբեջանն Իսրայելից զենք է ստանում, հակադարձելու համար մենք ստիպված ենք լինում երկրի ՀՆԱ-ից զգալի ծախսեր կատարել»,- ասել է Գրիգոր Հովհաննիսյանը։

ՀՀ փոխարտգործնախարարը չի բացառել առաջիկայում Իսրայելի հետ պաշտպանության ոլորտում համագործակցությունը։

Գրիգոր Հովհաննիսյանն ասել է նաև, որ Հայաստանը Իսրայելի կողմից կողջունի Հայոց ցեղասպանության ճանաչումը, սակայն դրանով չէ պայմանավորված հայ-իսրայելական հարաբերությունների խորացումը. «Հայաստանը կողջունի Իսրայելի կողմից պատմական այդ իրողության ճանաչումը: Այդուհանդերձ, դա ավելի սերտ հարաբերություններ զարգացնելու նախապայման չէ»:

Նա նշել է, որ թեև որպես ցեղասպանությունը վերապրածների ժառանգ՝ անձամբ հիասթափված է այն բանից, որ Իսրայելը մինչ օրս չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, այնուամենայնիվ, Հայաստանի ԱԳ նախարարության դիրքորոշումն այլ է:

Գրիգոր Հովհաննիսյանը նաև անդրադարձել է Իսրայելում դեսպանատուն բացելու՝ Հայաստանի մտադրությանը՝ համոզմունք հայտնելով, որ դա արվում է երկու երկրների հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար: Դեսպանատունը, սակայն, Երուսաղեմում չի լինի:

«Հայաստանի նման փոքր երկրի համար շատ դժվար է ավանդական դիրքորոշումներից փոքրիկ շեղումներ անել՝ առանց լայն արձագանք հրահրելու: Դեսպանատան վայրի հետ կապված Հայաստանի մոտեցման մեջ ոչինչ չի փոխվել, բայց ես հիմնովին չեմ ուզում այդ հարցի վրա կենտրոնանալ: Կարևորը կապերի ամրապնդումն է»,- ընդգծել է Գրիգոր Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Իսրայելում Հայաստանի դեսպանատուն բացելը պատասխան քայլ ակնկալելու համար նախադրյալ չէ:

Նելլի Մելքոնյան